Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձեւ։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը:
Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Խորհրարանն առաջարկում է նաև կասեցնելն էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պետք է «անվերապահորեն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»։
Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակվող ճնշումները։ Բանաձևն ընդգծում է 2023 թվականից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք հատկապես ուժեղացել են COP29 գագաթնաժողովի շուրջ և կոչ անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բանաձևը նաև ընդգծում է բանտարկյալների մարդու իրավունքների կանոնավոր խախտումը՝ ներառյալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները և կին քաղբանտարկյալների նկատմամբ նպատակաուղղված ոտնձգությունները:
Կարևորն է՝ բանաձևում հիշատակվում են 23 հայ գերիների այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախկին ղեկավարները, կոչ արվում անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։ Դեկտեմբերի 18-ի խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։ Այդ համատեքստում պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը կարևորել է Եվրախորհրդարանի «մոտեցման փոփոխությունը» և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, մասնավորապես, հղում անելով հայության բռնի արտաքսմանը։ Մեկ այլ խորհրդարանական՝ Մարինա Մեսուրեն հայտարարել է. «մարդու իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են, Ադրբեջանը ամենավատ երկրներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատությանը, Human Rights Watch-ն արձանագրել է խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, ովքեր կալանավորվել են Լեռնային Ղարաբաղում գործողություններից հետո»: Խորհրդարանականը դատապարտել է «հայ հարևանների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականությունը»։
Մեկնաբանելով բանաձևը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Այս բանաձևը ընդգծում է ԵՄ գործադիրի կողմից համապարփակ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ալիևի վարչակարգին հետ պահելու իր բռնաճնշումների և անարդարության քաղաքականությունից։ Ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները և անմարդկային պայմանները, որոնցում կալանավորվում են քաղբանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարները և այլ կեղծ գործերով բանտարկված հայերը, ներկայացնում են Եվրամիության հիմնարար սկզբունքների և արժեքների խախտում։ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հանձնառու է ապահովել, որ այս արժեքները պաշտպանվեն, և մենք կշարունակենք մեր գործողություններում ընդգծել մամուլի ազատության, արդարադատության և մարդու իրավունքների միջազգային սկզբունքները մեր գործողություններում»։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
19 դեկտեմբեր 2024թ․


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով