ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանը` միանձնյա առաջատար
Իսպանական Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարի չորրորդ տուրից հետո Լեւոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ վստահ հաղթանակից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 3 միավոր:
2-7-րդ տեղերը բաժանում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ռուս Պյոտր Սվիդլերը, չինացի Դին Լիրենը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, հնդիկ Պենտալա Հարիկրիշնան ու ռուս Դմիտրի Յակովենկոն, որոնք հավաքել են 2.5-ական միավոր:
Նոյեմբերի 20-ին կայանալիք 5-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով կմրցի Դին Լիրենի հետ:
Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին Լեւոն Արոնյանից բացի մասնակցում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):
Մրցաշարը կտեւի մինչեւ նոյեմբերի 25-ը, իսկ նոյեմբերի 21-ին մասնակիցները կհանգստանան։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից