Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը

Հարգելի գործընկերներ,

Ես որոշում եմ կայացրել՝ չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Անկեղծ ասած՝ այս որոշումը կայացվել էր շատ ավելի վաղ, իսկ հրապարակվում է այսօր, երբ այն այլևս փոքր-ինչ անգամ չի կարող վնասել իմ թիմակիցների բանակցություններին և ծրագրերին։

Ցանկացած հարց ունի անհատական և հանրային տեսանկյուն։

Ես ինձ չեմ տեսնում այս ընտրական փուլում, և չեմ տեսնում ինձ ապագա խորհրդարանում։ Բազմաթիվ անգամ հրապարակայնորեն հայտնել եմ իմ տեսակետները, փորձեմ մեկ անգամ ևս ամփոփել։

1. Ռեյտինգային ընտրակարգը քաղաքական հայացքների և տեսակետների պայքարը վերջնականապես տեղափոխեց փողի և կլանների ոլորտ։ Այն ոչ մի կապ չունի Հայաստանի զարգացման, արդար ընտրության, հասարակության առաջընթացի հետ։ Սա տանելու է հասարակական գործընթացների է՛լ ավելի արժեզրկմանը, արժեքների այլասերմանը, հասարակության ատոմիզացիային, ինչը բնորոշ է պետություն չունեցող ժողովուրդներին։

2. Հայաստանում քաղաքական միտքը համարժեք չէ Հայաստանի առաջ կանգնած վտանգներին։ Չկա և վստահաբար չի լինելու խորքային բանավեճ՝ երկրի անվտանգության, Ղարաբաղի հարցի և մյուս՝ հրատապ ու իրապես վտանգավոր մարտահրավերների շուրջ։ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, իսկ քաղաքական դաշտը դրան պատասխանում է հիմնականում պոպուլիզմով, պաթետիկ հայրենասիրությամբ ու հաճախ՝ անելիքի չիմացության անթաքույց դրսևորմամբ։

3. Մեր հասարակության որակները գնալով նմանվում են պետություն չունեցող ժողովուրդների որակներին։ Ակնկալվող ընտրակաշառքի հանդեպ խանդավառությունն ուղղակի ցավ է առաջացնում։ Հասարակության հիշողությունը ապրիլից ապրիլ չտևեց։ Թվում է՝ հասարակությունը պետք է ընդվզեր, որովհետև այն անաշխատ միլիարդները, որոնք բաժանելու են տարբեր կուսակցությունների ռեյտինգային թեկնածուները, հերիք էր՝ առաջին գծի անվտանգությունը բարձրացնելու, գիշերային դիտման սարքավորումները տեղադրելու, զրահաբաճկոնները բոլորին հերիքեցնելու, պայմանագրային արհեստավարժ միավորումներ ունենալու, խրամատների ինժեներական ապահովությունը բարձրացնելու և այլնի համար։ Այն հիմնական խնդիրների լուծման համար, որոնց պատճառով մենք ուղիղ մեկ տարի առաջ ունեցանք հարյուրից ավելի զոհեր։ Ուղղակի մարդկայնորեն պետք է անհնար լինել այդ միլիոնների բաժանումը և վերցնելը։ Բայց իրականությունը լրիվ հակառակն է։

4. Կորել է իրականության և քաղաքական դաշտի կապը։ Բլինդաժն ու ամբիոնը անպայման որոշակի տրամաբանության մեջ պետք է լինեն։ Սահմանային լարվածությունը, միջադեպերը մեր քաղաքական դաշտի օրակարգում չկան։ Զոհը կամ վիրավորը միայն ընթացիկ լրահոսի մեջ են։

5. Ես իմ մեջ չունեմ՝ «ու՞ր է գնում երկիրը» հարցի պատասխանը։ Փողով կարելի է Ազգային Ժողով ձևավորել, բաց փողով նոր պետական վերնախավ ձևավորելը բացառված է։ Պետությանն այսօր նոր պետական վերնախավ է պետք է, որը նոր օրակարգ կդնի, նոր մոտեցումներ, նոր խնդիրներ։ Հակառակ դեպքում մենք, ընտրացուցակային մանր առևտրով տարված, ծանրագույն խնդիրների առաջ ենք կանգնելու։ Նոր վերանախավի պատմական անհրաժեշտությունն ապացուցում է նաև այն փաստը, որ բոլոր քաղաքական ուժերում կան լուրջ մարդիկ, իշխանության մեջ և իշխանությունից դուրս կան գրագետ ու պարկեշտ մարդիկ, բայց չկա մեխանիզմ, որով նրանք կարողանան օգտակար լինել երկրին, փոխեն ընթացքը։

Այս մտահոգություններն են իմ չառաջադրման, ԱԺ պատգամավոր չվերընտրվելու իմ որոշման հիմքում։ Ես շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին, Սեյրան Օհանյանին և Վարդան Օսկանյանին՝ միասին ընտրություններին մասնակցելու առաջարկների համար։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի այն դաշինքը, որում ընգրկված են իմ ընկերները, հաջողություն ունենա առաջիկա ընտրություններում, որովհետև նրանք պարկեշտ ու սկզբունքային մարդիկ են։ Նրանց հետ միասին մենք այս տարիների ընթացքում չփոխեցինք մեր դիրքորոշումները՝ անկախ դրամատիկ զարգացումներից, ճնշումներից ու ամենատարբեր գրավիչ առաջարկներից։ Համոզված եմ, որ խորհրդարանից դուրս ես կգտնեմ իմ տեղն ու դերը՝ օգտակար լինելու թե՛ նրանց, թե՛ երկրին։

Վահե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր
Համախմբում կուսակցություն