Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Քոչարյանի տարիներին ներգաղթի և իշխանության մանիպուլյացիաների մասին

Վերջերս, Yerevan.Today-ը հաշվարկել և ինֆոգրաֆիկայով ներկայացրել էր Հայաստանի անկախության տարիներից ի վեր արտագաղթած, այն է՝ սահմանը հատած և չվերադարձած՝ ՀՀ քաղաքացիների տվյալները, որի առիթ էր հանդիսացել նախօրեին Ազգային Ժողովում նախ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի, այնուհետ իշխանական Հայկ Կոնջորյանի՝ թեմայի շուրջ իրար հակասող ելույթները։ Մեր ինֆոգրաֆիկայում ներկայացրել էինք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած սահմանահատման տվյալները՝ ըստ ղեկավարման տարիների։ Երեկ, արդեն, լրատվամիջոցներից մեկը՝ «Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման հարթակը, նյութ էր հրապարակել, որով ըստ երևույթին, փորձ էր արվել ապացուցել իշխանական տեսակետը տվյալ խնդրի շուրջ։

Կրկնենք, որ Yerevan.Today-ն ինֆոգրաֆիկան պատրաստելիս օգտագործել էր ՀՀ պաշտոնական վիճակագրությունը։

Մենք կապ հաստատեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ՝ խնդրի շուրջ մեկնաբանություն ստանալու կապակցությամբ։

«Իմ կարծիքով, դա պետք է դիտարկել որպես նույն իշխանական մանիպուլյատիվ քարոզչության շարունակություն կամ փաստաբանություն, առ այն թեզի, իբր նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում որևէ ներգաղթային միտում չի գրանցվել։

Այուամենայնիվ, հիշեցնեմ, որ 2004–2006 թվականներին ՀՀ քաղաքացիների սահմանահատումների թվով մեր պետությունն իրոք ունեցել է դրական ցուցանիշներ, ինչը պարզ լեզվով նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ավելի շատ ՀՀ քաղաքացիներ են ժամանել Հայաստան, քան մեկնել։

Շեշտեմ նաև, եթե տեղյակ չեն, մինչև 2021 թվականը վերոհիշյալ մեթոդոլոգիան և ցուցանիշները հանդիսացել են հիմնականը՝ արտագաղթի չափման համար։ Իսկ արդեն 2021 թվականին, գործող իշխանությունները, ելնելով իրենց քաղաքական շահից, որպեսզի ավելի բարենպաստ ցուցանիշներ նկարեն, փոխել են այն՝ միգրացիայի հաշվարկման հիմքում դնելով այլ հիմնական ցուցանիշ, այն է՝ գրանցումից դուրս եկած ՀՀ քաղաքացիների հաշվարկը։ Այս «մեթոդը», վստահ եմ, 2021 թվականից ներդվել է մի պարզ նպատակով՝ ցանկացած պահի թե՛ նախկինում եղած, թե՛ ներկայում արձանագրված ցուցանիշները գործող իշխանության քաղաքական ճաշակով մեկնաբանելու համար։ Եվ սա արվում է մի պատճառով․ այս «մեթոդաբանությամբ», իշխանության ներկայացրած որևէ իրականին մոտ թիվ ստուգելն անհնար է դառնում։

Եթե կուզեք, մի պարզ գործողությամբ կարող ենք բացահայտել իշխանական այս հերթական մանիպուլյացիայի կեղծիք լինելը․ յուրաքանչյուր քաղաքացի, իր շրջապատում ունի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր  ծանոթ-բարեկամ-հարևաններ, որոնք տասնյակ տարիներ մշտապես բնակվում են արտերկրում, որոնց ճնշող մեծամասնությունը հանդիսանում է նաև այլ երկրների քաղաքացիներ․ սակայն, միևնույն ժամանակ, մնում են գրանցված Հայաստանում և գրանցումից դուրս չեն եկել։ Պարզապես մտովի հիշեք ձեր շրջապատի այդպիսի մարդկանց և կհասկանաք իշխանությունների հերթական կեղծիքի ծավալը և որակը։ Ստացվում է՝ իբրև թե փաստերի ստուգմամբ զբաղվող կայքը և 2021 թվականից սկսած՝ ՀՀ իշխանությունները այդ մարդկանց համարում են ոչ թե արտագաղթած այլ ՀՀ-ում բնակվող մարդիկ։ Ինձ մնում է միայն շնորհավորել մեր սիրելի քաղաքացիներին, ըստ իշխանության նոր «մեթոդաբանության», ձեր ՝ Հայաստանից վաղուց մեկնած և արտերկրում բնկվող բարեկամները չեն արտագաղթել, պարզապես դուք սխալ մեթոդաբանությամբ եք ընկալել․ նրանք այստեղ են՝ ձեր կողքին, պարզապես դուք դա չեք նկատում։

Եթե իշխանության հետ ամեն բան վաղուցվանից պարզ է, ապա տարակուսելի է, որ այսպես կոչված փաստերի ստուգմամբ զբաղվող համացանցային հարթակը ոչ թե բացահայտում է, թե երբ և ինչ, գուցե քաղաքական նպատակով  է փոխվում հաշվարկման մեթոդիկան, այլ պարզապես զբաղվում է իշխանական քարոզիչների մանիպուլյացիաների փաստաբանությամբ։

Նույն տրամաբանությամբ, գործող իշխանությունները կարող են վաղը փոխել, օրինակ, 2018-2024  թվականներին վերցրած արտաքին պարտքի հաշվարկի մեթոդիկան և սահմանել, որ 7 միլիարդ դոլարը սահմանվում է որպես մեկ ցենտ ու պնդել, որ գործող իշխանությունը ավելացրել է արտաքին պարտքը ոչ թե 7 միլիարդ դոլարով, այլ ընդամենը մեկ ցենտով։

Անհերքելի է, որ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին արձանագրված կայունությունը, իրական խաղաղությունն ու տնտեսական աճը և որպես դրա արդյունք՝ 2004-2006 թվականների ներգաղթի ցուցանիշներն այլևս պատմական փաստեր են, որոնք որևէ «մեթոդոլոգիայի» հետադարձ կիրառմամբ կամ քաղաքական կողմնապահությամբ «փաստերի ստուգումներով» չեն կարող կասկածի տակ առնվել»։