Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Այսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն է

1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:

Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։  

Վնասի գոտու մակերեսը 10000 կմ քառակուսի էր‚  ավերվեցին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342:

Հանրապետության երկրորդ քաղաք, մշակութային խոշոր կենտրոն Լենինականի՝ այժմյան Գյումրիի պատմությունն ընդմիշտ բաժանվեց երկու մասի՝ աղետից առաջ և հետո:

Երբեմնի ճարտարապետական գեղեցիկ ձեռագրից, պատմական շենքերից և Գյումրվա կոլորիտից չէր մնացել գրեթե ոչինչ: Քարի և թոզի էր վերածվել քաղաքի 60 տոկոսը: 230 հազար բնակչից երկրաշարժի հետևանքով մահացել էին 17 հազարը:

Զոհերի թվով երկրորդ տեղում Սպիտակն էր, որտեղ 18500 բնակչից կյանքից զրկվել էին 4000-ը: Քանի որ էպիկենտրոնը հենց Սպիտակի մոտ էր՝ Նալբանդ գյուղում, այստեղ բնակչության առավել մեծ տոկոսը զոհվեց:

Երկրաշարժից կրած կորուստները Հայաստանի համար իսկապես անդառնալի էին: Բացի մարդկային կյանքերից, երկրաշարժը հաշմանդամ դարձրեց 50 հազար մարդու: Ավելի քան 500 հազար մարդ մեկ օրում դարձավ անօթևան: Միայն Գյումրիում անօթևան ընտանիքների թիվը հատում էր 22 հազարը:

Հենց այդ ժամանակ էլ քաղաքը լցվեց այսպես կոչված տնակներով, որոնցից Գյումրին ամբողջությամբ չի ձերբազատվել մինչ հիմա: Համաշխարհային բանկի 2017 թվականի գնահատմամբ՝ նյութական ուղիղ կորուստները կազմել են 15-20 միլիարդ դոլար, ահռելի թիվ Հայաստանի համար նույնիսկ ներկայիս պայմաններում: Երկրաշարժը նաև փաստացի վերացրեց կամ զգալի վնասեց տնտեսական ներուժը՝ ավերելով 157 արդյունաբերական ձեռնարկություն, որտեղ աշխատում էր 82 հազար մարդ: Երկրաշարժի պատճառով վնասվեց Հայաստանի բնակֆոնդի 17 տոկոսը:

Իրավիճակը քաղաքներում երկրաշարժի առաջին օրերին անվերահսկելի էր և նման էր ապոկալիպտիկ ֆիլմերի կադրերին: Մարդիկ փորձում էին ամեն գնով փրկել կամ գոնե գտնել հարազատների մարմինները՝ մինչև վերջ չհավատալով եղելությանը: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ հաջողություն էր համարվում հարազատի դին գտնելը:

Սպիտակի երկրաշարժը առանց չափազանցության ցնցեց ամբողջ աշխարհը: Առաջինն աղետի գոտի հասան հարակից շրջանների բնակիչները: Հազարավոր մարդիկ օրեր շարունակ, շատ ժամանակ դատարկ ձեռքերով փորձում էին փլատակների տակից հանել ողջ մնացածներին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ: Արդեն երկրորդ օրն ավերված քաղաքների բնակչությունը սննդի, ջրի, տաք հագուստների, ժամանակավոր կացարանների խիստ կարիք ուներ: Եթե նույնիսկ բազմաբնակարան շենքերը երկրաշարժից չէին տուժել, միևնույն է, բնակիչները վախենում էին շենք մտնել՝ նախընտրելով գիշերել բաց երկնքի տակ:

Երկրաշարժի նման հետևանքների պատրաստ չէր նույնիսկ Խորհրդային նման պոտենցիալ ունեցող պետությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ԽՍՀՄ ղեկավարը պաշտոնապես դիմեց Միացյալ Նահանգներին՝ հումանիտար օգնության համար:

Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին 113 երկրի կառավարություններ, կազմակերպություններ և անհատներ, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կառույցներ: Հայաստանին առավել նշանակալի օգնություն ցույց տված անձինք պարգևատրվեցին հատուկ հուշամեդալով վեհանձնության ու գթասրտության համար: Աղետի գոտու բնակչությունը և հայ ժողովուրդը կարճ ժամանակամիջոցում ունեցան բազմաթիվ բարեկամներ, որոնցից թերևս չորսը ներկայացնում էին գթասիրտ աշխարհի խորհրդանշանը՝ Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինը, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, Մայր Թերեզան և ֆրանսիահայ երգահան-երգիչ Շառլ Ազնավուրը: Նրանց անուններով Հայաստանում կոչվեցին բազմաթիվ փողոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Վազգեն Վեհափառը, Ռիժկովն ու Ազնավուրը հետագայում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի բարձրագույն կոչման արժանացան: