«Ես իսկապես արդեն եկել եմ եզրահանգման, շատ այսպես կոչված ընկերների հետ, իմ ասած ընկերոջ հետ շփման արդյունքում»,-ասել է նա եւ ընթերցել իր հայտարարությունը, որում ասվում է.
«Սիրելի քաղաքացիներ, ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով դիմել է ինձ վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը բոլորիս հայտնի դեպքերի պատճառով։ Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը, իմ կյանքի ծանրագույն որոշման համար, ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են և սուբյեկտիվ լինել, հիմք են հանդիսացել հետևյալ երկու հանգամանքը.
Առաջին. ԱԺ-ում լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ ընկերության նկատմամբ քրեական վարույթի գործով: Այդ միջադեպի առիթով նախաձեռնված է քրեական վարույթ.
Երկրորդ. Քրեական վարույթ է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետքավոր ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա: Հետևաբար, եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվեր, որ ես մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող էր տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել և ես գնացել եմ այդ գործարքին։
Իսկ եթե վարույթներից գոնե մեկի ավարտման արդյունքում ապացուցվի, որ ես մեղավոր եմ, բնականաբար կզրկվեմ պատգամավորական մանդատից»:
Հայտարարության տեքստն ընթերցելուց հետո Աղազարյանը մանրամասնեց. «Եթե ես հարգեի վարչապետի խնդրանքը, վայլ դնեի մանդատս, և այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվեր, որ ես որևէ մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ տպավորություն կստեղծվեր, որ ես գնացել եմ այդ քայլին, որովհետեւ մեղավորություն եմ ունեցել, և դա եղել է գործարք, և այս գործարքը եղել է մի կողմից մանդատը, մի կողմից իմ քրեական պատասխանատվության հարցը: Դրա համար ես մանդատը վայր դնելը նպատակարար չեմ համարում իմ անվան, համբավի հետ կապված այդ ճշգրտումները հասարակությանը առավելագույն այս թափանցիկ ներկայացնելու տրամադրության տակ է։
Ինձ մեղադրանք հարուցված չէ դեռևս, ես ընդամենը վկայի կարգավիճակով եմ: Պարոն Քյարամյանի և իմ հետ եղած միջադեպի վարույթը հարուցվել է իմ ուսանողական ընկերոջ՝ փաստաբան Հակոբ Ճառոյանի միջնորդության հիման վրա։ Այսինքն, մենք ենք նախաձեռնել, որպեսզի այդ վարույթը հարուցվի, որպեսզի պարզվի հասարակության համար՝ վերջապես Աղազարյան Հովիկի համար միջնորդե՞լ են պարոն Քյարիմյանին, թե՞ ոչ, որովհետև տևական ժամանակ անցավ և պարոն Քյարիմյանը հստակ չասեց, որ այդ բանը եղել է, թե չի եղել»:
Հովիկ Աղազարյանը համոզմունք հայտնեց, որ իր այս որոշումը շատ վատ կընդունվի ՔՊ խմբակցության կողմից. «Ես կարծում եմ, այո, խմբակցությունը կարող է քննարկել ինձ խմբակցությունից հեռացնելու հարցը: Եթե խմբակցությունը որոշում է խմբակցության անդամին հեռացնել խմբակցությունից, դա դա կանոնակարգված է օրենքներով»:
Նա չբացառեց, որ այդ դեպքում ինքը կգործի որպես անկախ պատգամավոր. «Ժամանակը ցույց կտա»:
Հարցին՝ հնարավո՞ր է գլխավոր դատախազը մտնի ԱԺ և անձեռմխելիությունից ձեզրկելու գործընթացք սկսի, նա պատասխանեց. «Ես դա չեմ բացառում: Դե եթե գան, հիմքերը կներկայացնեն, ես կպաշտպանվեմ»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս