Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․

«Գիտելիքահեն տնտեսության ձևավորման, տնտեսության կառուցվածքային արմատական բարեփոխումների, արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի ապահովման ծրագրային խոստումների կատարման փոխարեն՝ մեր երկրում երկրաչափական պրոգրեսիայով աճում է վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպման ոլորտը։

Հետևանքները չեն ուշանում։ Ավելին, տարածվում ու արհավիրք են բերում հանրության գրեթե բոլոր շերտերի համար՝ հանրային ծառայողներից մինչև սովորական գյուղացի, երիտասարդներից մինչև տարեց, ունեվորից մինչև անապահով։

Կարելի է ասել՝ խաղամոլության «ասեղին են նստեցրել» ողջ հանրությանը։
Մի կողմից՝ կործանվում են մարդկանց ճակատագրերը, իսկ մյուս կողմից՝ հնարավոր բոլոր օգուտները քաղում և վայելում է օրվա իշխանական խմբակը։ Պարզ օրինակ՝ թռիչքաձև աճող գերշահույթներին սեփական շրջանակի օլիգարխներով մասնակցություն՝ մեծ փայերի տեսքով, այդ գերշահույթներից իրենց նեղ քաղաքական նենգ շահերի սպասարկում։

Գաղտնիք չէ, որ հանրությանը հարստահարելու և կեղեքելու հաշվին և անսահման թույլտվության դիմաց՝ շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն անսահման օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու և հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու համար։
Բերեմ վերաբերելի որոշ փաստեր և թվեր։

Բազմիցս եմ արձանագրել, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին պատահական գործոնները և դրանց խթանիչ ազդեցությունը թուլանում է, իսկ այս ֆոնին մեր երկրի տնտեսական կառուցվածքի բացասական միտումները խորանում են։

Իհարկե, միակ «անդրդվելին»՝ ահագնացող աճի առումով, խաղամոլությունն է։
Գյուղատնտեսության ոլորտն այս իշխանության օրոք գտնվում է ազատ անկման մեջ։ Տևական անկումից հետո այս տարվա առաջին ինը ամիսներին արձանագրվել է զրոյականին մոտ աճ։ Զրոյականին մոտ աճի արձանագրումը սովորական է նաև արդյունաբերության ոլորտում։ Բացառությամբ նախորդ մի քանի ամիսներին, որը պայմանավորված էր ռուսական ոսկին աննախադեպ մեծ ծավալներով Արաբական Մացյալ Էմիրություններ վերարտահանելու հետ։

Տեղեկատվության և կապի ոլորտում ունենք էական անկում՝ 8,5 տոկոսի չափով։ Առավել մտահոգիչ է բարձր տեխնոլոգիաների ոլորտի խորացող ճգնաժամը, որն արդեն արտահայտվում է շուրջ 13 տոկոսանոց անկումով։

Մեկ երկրից տնտեսական կախվածությունն աճում է թռիչքաձև՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռ դարձել է 41 տոկոս, աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ ընդամենը 7,2 տոկոս, նվազելով 17 տոկոսով։

Կապիտալն էլ փախնում մեր երկրից․ միայն այս տարվա ինը ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈւՆ-ի բացասական զուտ ներհոսքը կամում է 55 միլիոն ԱՄՆ դոլար։

Պետական պարտքը դոլարային արտահայտությամբ այս իշխանության ձեռամբ կրկնապատկվել է ընդամենը 6 տարում։ Պարտքի մեծությունը մոտենում ՝ 13 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ դրա տարեկան սպասարկումը անցնում է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը։

Հիմա ներկայացնեմ խաղամոլության թռիչքաձև աճող՝ «արյունոտ» վիճակագրության որոշ փաստեր։
Միայն 2024 թվականի հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահումով խաղերի կազմակերպման ոլորտի աճը կազմել է 10 տոկոս՝ դառնալով 201 միլիարդ 582 միլիոն դրամ կամ շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար։
2023 թվականին միայն խաղատների գործունեությունը՝ նախորդ տարվա համեմատ աճել է նախադեպը չունեցող չափով՝ 2,7 անգամ։

Ի դեպ, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի բոնուսը ստացել է իշխանափոխության տարին։ Այս ոլորտի ծավալը 2018 թվականին՝ նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 46 տոկոսով, շրջանառությունը հասցնելով 306 միլիարդ դրամ։

Իհարկե, կարելի է կռահել, թե այդ մեծ բոնուսն ու պատմականորեն բարձր գերշահույթները ինչ «ծառայությունների» դիմաց են ստացել ոլորտի կարկառուն որոշ ներկայացուցիչները։
Շարունակելի ․․․»։