Արցախցիների խնայողություններրը խլում են առանց նրանց հարցնելու. Արթուր Խաչատրյան
Կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ունեին կենսաթոշակային խնայողություններ. պատերազմից, հարաթափումից, էթնիկ զտումից հետո մարդկանց մոտ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ են, և մարդկանց մեծամասնության համար հույսը այդ խնայված գումարներն են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարները այս պահին սառեցված են:
«Երկրորդը՝ ինչու ՀՀ իշխանությունները հանկարծ որոշեցին Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարը խլել և օգտագործել ըստ իրենց հայեցողության։ Եթե իրենք Արցախի քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմի, այդ դեպքում ինչի՞ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն, թող բոլորին միանգամից առաջարկեին ՀՀ քաղաքացիություն և ասեին՝ ով որ չի ուզում, կարող է հրաժարվել: Բայց ոչ այդպես չեն արել։
Մարդու խնայողություններ են, առանց իրեն հարցնելու, փողը ձեռից խլում ես, ասում ես՝ ներդնում եմ այսինչ հաշիվների վրա՝ ենթադրելով, որ իրենք ավելի լավ են հասկանում, թե մեր հայրենակիցները ինչ կարիքներ ունեն հիմա և ինչ կարիքներ են ունենալու վաղը»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով