Կիմ Չեն Նամի դիահերձման արդյունքները կհրապարակվեն օրվա ընթացքում
Մալայզիայի ոստիկանությունը փետրվարի 15 կկատարի Կուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր դիահերձումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մալայզիայի ոստիկանության մամուլի ծառայության աշխատակիցը:
«Ներկայումս մահվան պատճառների մասին տեղեկություն չենք ստացել»,- հավելել է նա:
Երեքշաբթի Մալայզիայի ոստիկանությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի քաղաքացին, որը մահացել է մայրաքաղաքի օդանավակայանում, Կիմ Չեն Նամն է: «Նա երկրորդ սպասասրահում սպասում էր Մակաո թռիչքին: Նա օգնության է դիմել ուժեղ գլխապտույտի պատճառով եւ ասել, որ անհայտ անձն իր դեմքին ինչ-որ հեղուկ է ցողել, որից հետո թաքնվել է»,- ասել է Սելանգոր նահանգի ոստիկանապետի օգնական Ֆադզիլ Ահմադը:
Կիմ Չեն Նամը Հյուսիսային Կորեայի նախկին նախագահ Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտաամուսնական կապից: Կիմ Չեն Նամն ինչ-որ ժամանակ համարվում էր նախագահի պաշտոնում հոր ամենահավանական ժառանգորդը, սակայն շնորհազրկվել է 2001 թվականին կեղծված անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձի պատճառով եւ մինչեւ հիմա արտասահմանում էր ապրում, մասնավորապես չինական անկլավ Մակաոյում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել