Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Թող սարսափի իր արածից, մորուքով, թե սափրված իր կերպարից. Աղվան Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ:


«     1. Գերիներ

ՔՊ-ն չքվեարկեց Բաքվում պահվող գերիների վերադարձի Ազգային ժողովի հայտարարությունը:  Ալիեւից վախենալու հերթական դրսեւորումը։

Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Իշխանյան։ Լեւոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան. այս մարդկանցից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները եւ, բնույթին համաձայն, ուրացել ու դավաճանել։ Նիկոլի կամակատար, արժանապատվությունից զուրկ ՔՊ-ականները' նույնը։ Մեր գերիների վերադարձի խոչընդոտը նրանք են։

  1. Ընտրական օրենսգիրք

Գործող Սահմանադրությամբ արտակարգ դրության, ռազմական դրության ժամանակ ՀՀ-ում ընտրություններ չեն անցկացվում։ Բերել են փոփոխության առաջարկ՝ ընտրություններին, ձայների հաշվարկման ընթացքում, մինչեւ արդյունքների ամփոփումը, եթե արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվի, ընտրությունները չեղարկվում են։ Ոչինչ, որ միջազգային փորձը նման կարգավորում չգիտի։ Ողբերգականն այլ բանում է. գրեթե բոլորը մտածում են' Նիկոլը սա անում է, որ իր համար անցանկալի իրավիճակի դեպքում Ալիեւի միջամտությամբ կարողանա ընտրությունները չեղարկել։ Երկրի այսպիսի սոցիալահոգեբանությամբ ղեկավար ունենալն է ամոթ եւ խայտառակություն։

  1. Անկախության հռչակագիր

«Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ». Նիկոլ Փաշինյան։ Մի քանի տասնյակ երկրներ Անկախության հռչակագիր ունեն։ Ան-կա-խու-թյան։ Այսինքն' անկախ պետություն, ինքնիշխանություն։ Հիմա պատկերացրեք, որ այս նախադասությունը ասում է  Միացյալ նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Թուրքիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Իսրայելի ղեկավարը։ Բայց ինչո՞ւ է սա ասում սա։ Պարզ պատճառով։ Անկախության մեր հռչակագիրը խանգարում է Ադրբեջանին ու Թուրքիային։ Իսկ սրա իշխանության մնալը այսօր ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին։ Ինքնիշխանություն բառի ՔՊ-ական ստուգաբանություն. ինքնիշխանությունն այն է, երբ մենք ենք իշխում։

Նաեւ՝ կամավոր բառի նիկոլական ստուգաբանություն. ասում է՝ այսօր կամավորը շոշափելի վարձատրություն է ստանում բյուջեից։ Բյուջեից վարձատրություն ստացողը կամավոր չէ։ Վարձու աշխահող է։ Ինչպես Պետրոս Ղազարյանը։

  1. Ապուշ հակադրություն

Բոլոր զիջումների, նվաստացումների սրանց բացատրությունը՝ հարափոփոխ աշխարհում ենք ապրում, նոր իրականության մեջ ենք։ Բայց փոփոխվող աշխարհում մեր պետությունն այս վիճակում հայտնվել է ձեր պատճառով։ Աշխարհը նորից է փոխվելու, նորից գլուխկոնծի՞ եք տալու եւ այսօրվա հակառա՞կն ասեք։ Փոփոխությունները հնարավորություն են, որ սրանք մսխեցին։ Ու հիմա իբրեւ արդարացում բերում են պատմական ու իրական Հայաստանի ապուշ հակադրությունը։

  1. Քամելեոնների մասին

 «Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս շարունակելու հայերի ցեղասպանությունը». Նիկոլ Փաշինյան։ «Նրանց (Ադրբեջանի, Թուրքիայի) նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում' իսպառ բնաջնջումը։ Արցախը մեր Հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջում ոչ մի գնով». Արարատ Միրզոյան։

Հիմա Նիկոլի ասածը դրեք Էրդողանի գիրքը կրծքին սեղմած լայն ժպտացող  լուսանկարի կողքին։ Արարատի ասածը համեմատեք իր արածի հետ։ Մարդ ինչքան իշխանության մեռած պիտի լինի,  որ նման տրանսֆորմացիա ապրի ու ամոթից գետինը չմտնի։ Հիմա մտածեք. Լեւոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը նման բան կանեի՞ն։ Մարդ ինչքան պետք է չհարգի ինքն իրեն, որ քամելիոն դառնա։ Այո, հարգանքի արժանի չեք, ինչ կաք՝ կաք։ Բայց երբ երկրի ղեկավարներն են այդպիսին, ոչ ոք չի հարգում այդ պետությանը։ Այստեղ է ողբերգությունը։

  1. Սահապարտների մասին

Արդեն երկրորդ անգամ ԱԺ ամբիոնից խոսում է իրենց սպանելու կոչված իմ չասած մահապարտների մասին։ Եւ քանի որ մինչեւ  հիմա սարսափում է Վազգեն Սարգսյանի ստվերից, ենթագիտակցորեն ասում է՝ 500 մահապարտ։ Փոխանցեք, որ ինձանից չվախենա։ Բայց եթե ամոթ ունենար, կամաչեր։ Նաեւ՝ ինձնից։ Թող սարսափի իր արածից, մորուքով, թե սափրված իր կերպարից։

  1. Գիշերվա մասին.

Բնականաբար սափրվելը հետեւանքներ էր ունենալու։ Պատկերացնո՞ւմ եք՝ թախանձագին խնդրել է թողնել պաշտոնները։ Թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ  եղեք։ Սրանք էլ ռադ են եղել։ Նախորդ քառօրյայում հայտարարություն էի պատրաստել իրար ուտելու մասին։ Բայց որոշեցի չասել-չխանգարել։ Այսօր պետական ռեպրեսիվ ամբողջ ապարատը, ՔՊ-ականների կեղտոտ քարոզչությունը ուղղված է ընդդիմության դեմ։ Արդյունքներից դժգոհ է։ Փորձում է 0 կետից սկսել։ Նույն կանխատեսելի հետեւանքներով։ Ողբերգությունը վերածվում է ֆարսի։ Դեպքերի զարգացման մի քանի սցենար կա։ Կապրենք, կաշխատենք, կտեսնենք»։