Կյանքից հեռացել է Էդիթ Պիաֆի Non, je ne regrette rien հիթի հեղինակ Շառլ Դյումոնը
95 տարեկանում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Շառլ Դյումոնը, որը գրել էր ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի լեգանդար Non, je ne regrette rien, ինչպես նաև ամերիկյան երգչուհի Բարբրա Սթրեյզանդի I’ve Been Here հիթերը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով նրա հարազատներին։
Դյումոնը մահացել է իր տանը՝ երկարատև հիվանդության հետևանքով։
Դյումոնը ծնվել է 1929 թվականի մարտի 26-ին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Կահոր քաղաքում։ Կարիերայի սկզբում նա երգեր է գրել ֆրանսիացի և իսպանացի կատարողների համար, իսկ 1960 թվականին նրա Non, je ne regrette rien և Mon Dieu երգերը կատարել է Էդիթ Պիաֆը։ Այդ պահից մինչև երգչուհու մահը՝ 1963 թվականը, Դյումոնը նրա համար գրել է ևս 41 երգ, որոնցից մի քանիսը կատարել է նրա հետ։
Այնուհետև նա աշխատել է Բարբրա Սթրեյզանդի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է