Թուրք հոգևորականներն Ավստրիայի մզկիթներում լրտեսությամբ են զբաղված. ավստրիացի պատգամավոր
Ավստրիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Պետեր Փիլզը հայտարարել է, որ Վիեննայում գտնվող Թուրքիայի դեսպանատան միջնորդությամբ Թուրքիան Ավստրիայում հետախուզական ցանց է հիմնել։
Նա նշել է, որ Թուրքիան Ավստրիա ուղարկած մահմեդական հոգևորականների միջոցով փորձում է «որսալ» Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներին:
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.t կայքը՝ պատգամավորը շեշտել է, որ Եվրոպայի թուրք-իսլամական միությունը Թուրքիայի դեսպանատների միջոցով Եվրոպայի մզկիթներում ծավալում է հատուկ գործունեություն, և հայտարարել է, որ Ավստրիայի տարածքում նրանց կատարած հետախուզական գործողությունների մասին իր ունեցած տեղեկությունները նա արդեն փոխանցել է ավստրիական ոստիկանությանը:
Փիլզը հիշեցրել է, որ Ավստրիայի տարածքում օտար կառույցների կողմից նման գործունեության ծավալումն ու դրա՝ դրսից ֆինանսավորվելն արգելված է երկրի օրենքով:
Նշենք, որ դեռևս շաբաթներ առաջ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության (Diyanet) անդամ 38 իմամ տարբեր երկրներում լրտեսությամբ է զբաղվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան