Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող է Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ) Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ) Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվել Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծը Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումները Խնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասին Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր

Եթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը Ուկրաինայում
Քաղաքականություն

«Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել»

Հայաստանի ընդդիմադիր դաշտին վերջին շրջանում համառորեն պարտադրվում է արհեստական օրակարգ, որը որևէ կապ չունի ոչ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարելու, ոչ Հայաստանին սպառնացող վտանգների և իրական առաջնահերթությունների հետ։
Նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել եմ այդ արհեստածին օրակարգի առաջին հարցին՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու գեներացվող քննարկումներին։ Մի օր էլ կխոսեմ այդ թեզի հետևում կանգնած որոշ շահագրգիռ անձանց մասին։

Այժմ թույլ տվեք կարծիքս հայտնել հանրային քննարկումների թեմա դարձվող «նախագահները պիտի հեռանան» խոսույթի որոշ երանգների մասին, որոնց տարածման առաջամարտիկն է դարձել Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ում տարօրինակ քաղաքական խոսքը չի սահմանափակվում միայն այս հարցի շահարկումներով։

Մի կողմ եմ դնում իմ անձնական վերաբերմունքը, զերծ եմ մնում էմոցիոնալ գնահատականներից, չեմ ցանկանում պրպտել, թե ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս Սրբազանի մոտ տրանսֆորմացվեցին հանրային գնահատականները երկրում տեղի ունեցող խայտառակ գործընթացների մասին, և որքանո՞վ այդ ամենը կապ ունի, դիցուք, իշխանությունների կողմից իր և իր շրջապատի հանդեպ գործադրվող շանտաժների և ճնշումների հետ։

Ակնհայտ է այլ բան. նախագահների պարտադրված հեռանալու մասին խոսույթը չունի ոչ մի հիմնավորում.

1. Իրավական առումով այն ՀՀ քաղաքացիներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իրավունքների սահմանափակման բացահայտ փորձ է։

2. Քարոզչական առումով նման սինթետիկ հարցադրումը շեղում է հանրային օրակարգն ազգային և տարածաշրջանային առաջնահերթություններից։

3. Տրամաբանական առումով սույն հորդորը որևէ աղերս չունի բանականության հետ, քանզի զավեշտ է քաղաքական պայքարից երկրի 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերի առաջնորդների հեռանալու գաղափարը։

4. Ժողովրդավարության առումով դա ոչ միայն տվյալ մարդկանց, այլև իրենց կողմից ղեկավարվող քաղաքական միավորումների գործերին միջամտելու հանդուգն փորձ է։

5. Տեխնոլոգիական առումով նման պնդումը ոչ թե Նիկոլին հեռացնելու, այլ նշմարվող խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների երկու հիմնական մրցակից ուժերին գլխատելու խորամանկ փորձ է, մանավանդ, որ Սրբազանի կարծիքով՝ պարտադիր չէ հեռացնել Փաշինյանին։ (Խնդրում եմ հաշվի առեք, որ 2026-ի մասով ընդդիմադիր խմբակցությունները հանրայնացված որոշում չունեն)։

6. Բարոյական հարթության մեջ սույն տեսակետն ընդհանրապես չի դիմանում քննադատության, քանզի Հայաստանի և Արցախի համար պայքարն անբաժանելի է այդ ղեկավարների կենսագրությունից, և ակնկալել, որ նախորդ նախագահները կմոռանան իրենց կյանքի գործը, այդ ընթացքում կորցրած ընկերներին, թշմամուն հանձնված հայրական տները, եկեղեցիները և գերեզմանները, առնվազն անբարո է։

Իհարկե, ընդդիմադիր ուժերի գործունեությունը կարելի է և պետք է քննադատել՝ սրտացավ և հիմնավոր, մտքում պահելով պայքարի հիմնական նպատակը։ Այո, ցավոք, այդ նպատակին դեռ չենք հասել, նույնիսկ Հայաստանի երրորդ և երկրորդ նախագահների ջանքերով։

Բայց չէ՞ որ մենք ինքներս զերծ ենք մնում «հակընդդեմ» առաջարկով հանդես գալու և Շիրակի հոգևոր առաջնորդին հեռանալու հորդոր ուղղելու պարզունակ գայթակղությունից՝ այն հիմնավորմամբ, որ, օրինակ, մարզում ամենաբարձրներից է այլընտրանքային կրոնական հոսանքների, իսկ, կարճ ասած՝ աղանդների ակտիվությունն ու տարածվածությունը։

Վերջիվերջո, երկուսն էլ իրենց թիմերի հետ ինքնուրույն կորոշեն սեփական քաղաքական ճակատագրերը՝ դրանք անբաժան դիտարկելով երկրի և ժողովրդի ճակատագրից։

Իսկ այս փուլում Սարգսյանի և Քոչարյանի դեմ գծած և իրագործվող փազլը հեշտությամբ հավաքվում է. մի կողմից՝ դաշտ է նետվում նրանց հեռանալու կոչը, մյուս կողմից՝ նրանց ղեկավարված ուժերին ինքնակամ «մանդատազերծվելու» առաջարկը, իսկ երրորդ հարթության մեջ՝ դատաիրավական հարթության մեջ սաստկացել են ապօրինի ճնշումներն իրենց և իրենց քաղաքական թիմերի նկատմամբ։ Պատկերն առավել քան հստակ է, իսկ դրա գծագրի փորը երևում է նույնիսկ ամենասլիմֆիթ հեծանվային զգեստում։

Հ.Գ. Արդեն կես տարի է, ինչ ընդդիմադիր պայքարի առաջնորդի ջահը մեկ այլ հոգևոր հոր՝ Բագրատ Սրբազանի ձեռքերում է, ում, ի թիվս այլ ուժերի՝ աջակցում են նաև երկրի նախորդ ղեկավարները։

Մեկ Սրբազանի առաջնորդության ֆոնին է՛լ ավելի տարօրինակ են մյուսի հայտնած տեսակետները։ Կարծում եմ, հասարակությանը պետք է զերծ պահել «բարի և չար» Սրբազանների դիխոտոմիայից և վերադառնալ բուն օրակարգին։

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՁԿՀ
17.10.2024