Չինաստանում հայտնաբերվել է Հոնշանի մշակույթի ամենախոշոր նեֆրիտի վիշապը. Arkeonews
Հնագետները հայտնաբերել են հին չինական Հոնշանի մշակույթի ամենախոշոր նեֆրիտի վիշապը, գրում է Arkeonews-ը։
Հոնշանի մշակույթը գոյություն է ունեցել մոտավորապես մ.թ.ա. 3500-2500 թվականներին, Հյուսիսային Չինաստանի տարածքում։ Այս մշակույթի ներկայացուցիչները նեֆրիտից ֆանտաստիկ կենդանիների քանդակներ են արարել: Սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ չինացի հնագետները հայտարարել են, որ գտել են Հոնշանի մշակույթի ամենախոշոր՝ 15,8 սմ երկարությամբ, 9,5 սմ լայնությամբ և 3 սմ հաստությամբ նեֆրիտի վիշապին։
Արտեֆակտը հայտնաբերվել է հարավային և հյուսիսային Չինաստանի մշակութային ոճերը միավորող դամբարանում: Այստեղ նաև հարյուրից ավելի այլ առարկաներ են գտել։
Դրանից առաջ չինական կենդանաբանական այգում ամուսնական զույգի լավ պահպանված դամբարան էր հայտնաբերվել։ Հայտնագործության վայրում երկու հազար տարվա ընթացքում դամբարաններ են կառուցվել: Այս դամբարանը Գուանչժոու քաղաքում երբևէ հայտնաբերված ամենամեծ և ամենալավ պահպանված Արևելյան Ցզին դինաստիայի դամբարանն էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է