Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը. Արցախի ԱԺ

1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին պատմական որոշումը: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով և 1992թ. հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրով կազմավորվեց հայկական երկրորդ հանրապետությունը: Այս մասին ասված է Արցախի Ազգային ժողովի Արցախի Հանրապետության 33-ամյակի առթիվ տարածած հայտարարության մեջ:

«Շուրջ երեսուն տարիների ընթացքում, չնայած Ադրբեջանի մշտական սպառնալիքներին, սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը՝ փորձելով դառնալ պետությունների համաշխարհային ընտանիքի մաս:

Արցախահայության համար այս ծանրագույն ժամանակներում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովը, առաջնորդվելով ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատով և նրա ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ, արձանագրում է.

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքն իրացրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան՝ որևէ առնչություն չունենալով Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության հետ:
Հայաստանի Հանրապետությունը, որպես Լեռնային Ղարաբաղի Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Արցախի ժողովրդին ներկայացնող կողմ, անտեսելով ՀՀ Անկախության Հռչակագրից բխող պարտավորությունները, շրջանցելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր անվերապահ դերն ու խախտելով 1992թ․ հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:
Ադրբեջանական Հանրապետությունը, որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած սուբյեկտ, խաղաղության մասին բարձրագոչ հայտարարություններով մոլորեցնելով միջազգային հանրությանը, այսօր էլ որդեգրել է հայկական հետքը Արցախից վերացնելու՝ պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն, շարունակելով պատանդի կարգավիճակով ապօրինաբար պահել գերիների, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Ռուսաստանի Դաշնությունը, որպես ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ, հանդիսանալով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և երաշխավոր, իր փաստացի ներկայության պայմաններում չի կանխել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական հայաթափումը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դեմս համանախագահ երկրներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ օրինական մանդատ ունեցող կառույց, վճռական կեցվածք չորդեգրեց իր իսկ կողմից հռչակած սկզբունքների պահպանման գործում։ Ադրբեջանն այդ ամենը գնահատեց որպես թուլություն և, արհամարհելով միջազգային հանրության կողմից ընդունված ուժի չկիրառման մոտեցումները, 2020թ. և 2023թ. պատերազմական գործողությունների և ցեղասպանական քաղաքականության միջոցով բռնազավթեց միայնակ մնացած հայ ժողովրդի բազմադարյան բնօրրաններից մեկը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքը:
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ներկայացուցչական մարմինը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, կոչ է անում.
ՀՀ իշխանություններին՝
- Միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի՝ հայրենիք հավաքական կերպով վերադառնալու իրավունքի հարցը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝

Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա շարունակել միջնորդական առաքելությունն Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի իրացման նպատակով։
ՄԱԿ-ին, ՄԱԿ անդամ երկրներին՝
Միջազգայնորեն ստանձնած մանդատի, պարտավորությունների և միջնորդությունների շրջանակում միջազգային հանրահայտ նորմերի և սկզբունքների, ինչպես նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հռչակման իրավա-քաղաքական փաստերի հիմքով Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների հետ գործակցությամբ ապահովել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձն ու այլ հավասար և անկապտելի իրավունքների իրացումը՝ որպես ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմք:
Մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի և պետականակերտման ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին»,-ասված է հայտարարության մեջ: