Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 70-ամյակն է

Այսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է նախագահի 70-ամյակը:

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1980թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։

Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։ 1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում և փաստացի հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում։ Ազատագրվել են ոչ միայն ԼՂԻՄ տարածքը, այլ նաև Արցախը շրջապատող 7 շրջաններ՝ փաստացի հայկական վերահսկողության տակ պահելով 11․500 քառակուսի կիլոմետր։ 1994 թվականի զինադադարի կնքումով հաստատվել էր վերջին հարյուրամյակների հայկական պետության կողմից տարածքային նվաճման միակ պատմական օրինակը։

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։

1997-ին Հայաստանում ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով Ռոբերտ Քոչարյանը համաձայնում է ստանձնել  ՀՀ վարչապետի պաշտոնը։

1998 թվականին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, արտահերթ նախագահական ընտրություններում տանելով հաղթանակ, ստանձնում է ՀՀ նախագահի պաշտոնը և ղեկավարում 10 տարի:

Այդ տարիները, հայկական նորագույն պատմության մեջ մտան, որպես տնտեսական վերելքի և զարթոնքի տասնամյակ: Նախագահական տարիներին, Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց ոչ միայն դուրս բերել երկիրը ճգնաժամից, այլ նաև 1998-2008 թվականներին Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով և զարգացման տեպմով առաջատարն էր տարածաշրջանում՝ գերազանցելով անգամ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների ցուցանիշները:

Ընդհանուր առմամաբ, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել է ընդհանուր 2921.8 կմ ավտոճանապարհ, առանցքային նշանակություն ունեցող 118 կամուրջ, 20-ից ավել թունել։ Առհասարակ, այդ տարիներին ՀՀ-ն հիշեցնում էր մեծ շինհրապարակ: Այդ տարիներին կառուցվեց Հյուսիսային պողոտան:

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներն աչքի են ընկնում նաև նրանով, որ Հայաստանի անկախ հանրապետության 31 տարիների ընթացքում եղել է ամենախաղաղը, չի եղել պատերազմ: 10 տարվա ընթացքում ԶՈւ զոհերի թիվը եղել է 92։

Պաշտոնավարման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ աշխատել է ՌԴ խոշորագույն բաժնետիրական ֆինանսական կորպորացիաներից մեկի՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, որպես անկախ տնօրեն:

2019 թվականին՝ անազատության մեջ, հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը։ Նրանում ներառված են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղ գտած կարևորագույն իրադարձությունները՝ Արցախյան շարժում, ԽՄ փլուզում, պատերազմ և հաղթանակներ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական, 1999թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչական գործողություն, տնտեսական հաջողություններ, 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած արյունալի դեպքեր և այլն։

2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերին նախագահ Քոչարյանը շտապեց Արցախ՝ պատրաստ լինելով աջակցել թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ոլորտներում, սակայն նրան թույլ չտրվեց որևէ կերպ մասնակցել տեղի ունեցող իրադարձություններին։

2021 թվականի մայիսին Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել նախընտրական դաշինքով։ Նոր քաղաքական միավորը կոչվեց «Հայաստան դաշինք», որի ղեկավարումը ստանձնեց Ռոբերտ Քոչարյանը։ Նախնական արդյունքներով Հայաստան դաշինք֊ը հավաքեց 21% ձայն զիճելով միայն Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը (53%)։