Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Ադրբեջանը սկսել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը յուրացնելու գործընթաց

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Օրեր առաջ ադրբեջանական Culture of Azerbaijan կայքը տարածեց հայտարարություն Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հայտնի հուշարձանի մասին՝ նշելով, որ այն կառուցվել է Ադրբեջանի Խանքենդի քաղաքում 1967 թվականին և որ այն «Ադրբեջանի բազմամշակութային և ազգային-կրոնական հանդուրժողականության բազմաթիվ օրինակներից մեկն է»։

Հանրահայտ է, որ հուշարձանը հայկական Արցախի ժամանակակից խորհրդանիշներից մեկն է և որ այն ստեղծվել է որպես նշան և խորհուրդ երկրամասի հայ ինքնության: Ավանդական կեցվածքով և արտաքինով տարեց ամուսնական զույգը հավսատումն էր արցախահայերի պատմական անցյալի և ապագա հույսերի: Հույսեր, որ այսօր ի դերև են դարձել Ադրբեջանի հայասպան քաղաքականության արդյունքում: Հատուկ Հայաստանից բերված կարմիր տուֆից կերտված կոթողի քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակագործն իր աշխատանքը բնութագրել է հետևյալ կերպ․ «Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի, բայց կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ»։ Հավելենք, որ տարեց զույգը ծնունդով Արցախից քանդակագործի տատի և պապի կերպարներով է քանդակված. «Նրանք հենց ժողովուրդն են, նրանք հենց հողն են, նրանք մենք ենք, մեր լեռները։ Այս մարդիկ այստեղ են ծնվել, այստեղ են նրանց հազարամյա արմատները, նրանք են իսկական տերը այս հողի ու բնության» գրել է քանդակագործը (Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիները»):

Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պաշտոնական ադրբեջանական կողմը երկար ժամանակ գրեթե չէր անդրադառնում այս հուշարձանին: Հուշարձանին, որն Արցախի հայության ամենավառ ու հանրահայտ խորհրդանշանն էր, չէին անդրադառնում և «չէին նկատում» օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցի լրագրողները, մեդիագործիչները: Միայն որոշ լրատվականներում հնչեցվում էին կարծիքներ, որ այն պետք է քանդել: 2023 թվականին վերջին եղան հատուկենտ հրապարակումներ, որտեղ նշվում էր, որ հուշարձանը հայերը «հայկականացրել են». ադրբեջանական կողմը փորձում էր տարածել այն թեզը, որ դեմ են ոչ թե հուշարձանին, այլ դրա «գաղափարական ազգայնական մեկնաբանությանը»: Ադրբեջանական հրապարակումներից կարելի է եզրակացնել, որ խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում հայերի սեփական պատմության, մշակույթին, արմատներին ուղղված ցանկացած դրսևորում համարվում էր «ազգայնական»:


Վերջերս հատուկ այս հուշարձանին անդրադարձավ օկուպացված Ստեփանակերտը լուսաբանող Քյամրան Ռազմովարը, որի հիմնական շեշտադրումն այն էր, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային տարիներին, երբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մաս էր, ինչը ըստ նրա նշանակում է, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային Ադրբեջանի բյուջեից հատկացված գումարներով, ինչը նշանակում է, որ այն ադրբեջանական է: Այս շեշտադրումները կարևոր են նրանով, որ ադրբեջանական կողմը պրոիշխանական իր քարոզչի միջոցով սկսել է հուշարձանը յուրացնելու գործընթաց, որտեղ երևում են հուշարձանին վերաբերով թեզերը՝ այն կառուցված է Բաքվի գումարներով, այն ադրբեջանական է և այն ցուցում է հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների հանդուրժողականությունը խորհրդային տարիներին:

Հարկ ենք համարում նշել, որ հուշարձանի գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ։ Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել հենց Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին՝ բողոք է բարձրացվել և պահանջվել, որ այն հարկ է ապամոնտաժել: Ադրբեջանի կոմկուսի կենտկոմից հատուկ հանձնաժողով է ժամանել Ստեփանակերտ՝ պարզելու, թե «Մենք ենք մեր սարերը» կոթողում ո՞ր «մենքի» և ո՞ր «սարերի» մասին է խոսքը: Հայկական կողմի ջանքերի շնորհիվ է միայն հաջողվում փրկել կոթողը ապամոնտաժումից: Այս հանգամանքը իրենց հիշողություններում ցուցում են այդ տարիներին ԼՂԻՄ-ում պաշտոն զբաղեցնող տարբեր անձինք, արձանի տեղադրմանը առնչություն ունեցած և արձանի հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյանի մտերիմները և հարազատները (Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիները»):


Մեր արձագանքը

Հուշարձանի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ժառանգության յուրացման փորձ է, երբ ոչ միայն կտրվում է հայկական պատկանելությունից, այլև Ադրբեջանի համար ստեղծում բազմամշակութային և հանդուրժող երկրի կերպար։ Այսպիսի քաղաքականությամբ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի՝ 2005 թ. Փարիզում ընդունած «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան։ Կոնվենցիան կարևորում է մշակութային բազմազանությունը որպես հանրության, ժողովուրդների և ազգերի կայուն զարգացման շարժիչ ուժ։ Բայց, համաձայն կոնվենցիայի «Մշակութային բազմազանություն» նշանակում է ձևերի բազմազանություն, որոնց միջոցով խմբերի և հասարակությունների մշակույթները գտնում են իրենց արտահայտությունը: Համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ մշակութային բազմազանության պաշտպանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երաշխավորված են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Փաստական համատեքստից կարելի է եզրահանգել, որ մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությունը ենթադրում է բոլոր, այդ թվում՝ փոքրամասնությունների և տեղաբնիկ ժողովուրդների մշակույթների հարգում: Ավելին՝ կոնվենցիայի համաձայն՝ մշակույթը զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է: Ուշագրավ է հատկապես այն, որ, ըստ կոնվենցիայի, «պաշտպանություն» նշանակում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պահպանմանը, պաշտպանությանն ու ընդլայնմանն ուղղված միջոցների ձեռնարկում»։