Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
«Անտեր ու ողբալի վիճակը մեր հանրապետության գյուղատնտեսական ոլորտում շարունակվում է։
Շիրակի մարզում այս տարի ևս բախվել են կրծողների աննախադեպ ներխուժմանը։ Նույն իրավիճակն էր ստեղծվել նաև 2023 թվականին, երբ իսկապես ֆերմերների հերոսական ջանքերի շնորհիվ հաջողվեց բերքի չնչին մասը մի կերպ փրկել։ Գյուղացիները կարծում էին, որ արդեն հաղթահարել են այդ արհավիրքը, սակայն այս տարի իրավիճակը միայն բարդացել է։ Դաշտային մկների վերարտադրության արագությունը ֆենոմենալ է։ Արդեն անցած տարի գարնանը կրծողների մեծ քանակություն հայտնվել էին Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում և վնաս էին հասցրել նույնիսկ շինություններին։ Դաշտային մկներին կարելի էր տեսնել ամենուր։ Նրանք փոսեր էին փորել նույնիսկ շենքերի տանիքներում։
Մարզի որոշ տարածքներում կրծողների քանակն այնքան մեծ մասշտաբների է, որ պարենային անվտանգության լուրջ սպառնալիք է իր մեջ պարունակում։
Երեկ այցելել եմ Արթիկի և Անիի տարածաշրջանի որոշ համայնքներ՝ խնդրին տեղում ծանոթանալու համար։
Առանց լուրջ պետական աջակցության իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Ցավոք սրտի այս անգամ կրկին պետական աջակցությունը բացակայում է։ Ֆերմերներն արդեն երկրորդ տարին է, ինչ այս խնդրի պատճառով կորցնում են իրենց բերքի մեծ մասը ։ ՀՀ-ի գործող աղետաբեր իշխանությունները աչք են փակում այս ճգնաժամի վրա և չեն շտապում օգնություն ցուցաբերել Շիրակի մարզի բնակիչներին։
ՔՊ-ական իշխանությունը թքած ունի երկրի գյուղատնտեսության վրա. ի՞նչ է սպասվում մեր երկրին ՝ պարենային աղետ, թե՞ պետության ողջ գյուղատնտեսության ոչնչացում։
Սրանց մնալու պարագայում՝ երկուսն էլ․․․․․»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով