Օգոստոսի 1. Կիրանցի օր
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
Օգոստոսի 1։ Կիրանցի օր։
Կիրանցը շատ հին գյուղ, բնակավայր է։ Տեսել է հազար ու մի արշավանքներ։ Վերապրել անգամ մոնղոլների եւ շահ Աբասի արշավանքներից հետո։
Կիրանցը տեսել է կովկասի լեռնականների շարունակական հարձակումները, հայ_թաթարական բախումները, Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը, ապա ապրել խորհրդային կյանքով ու կերտել, կռվով կերտել Հայաստանի անկախությունը։ Կիրանցը մասնակցել է 44 օրյա պատերազմին, Կիրանցը տեսել է 2024_ի սահմանազատումը, որի ժամանակ միայն իմացել, որ 1969 թվականին ինչ որ քարտեզագիրներ եւ խորհրդային պաշտոնյաներ, հարբած, թե լուրջ, երկու հանրապետությունների սահմաններն անցկացրել են հայկական եւ ադրբեջանական գյուղերի միջով, անցկացրել են եւ այդ մասին չեն ասել որեւէ մեկին։ Կիրանցը անցնում է եւ կանցնի այս փորձության միջով, ինչպես անցել է անցած դարերի ընթացքում։ Կիրանցն ավելի ուժեղ եւ լավն է դառնալու։ Միայն թե հիմա ավելի դժվար է, քանի որ հիմա ինտերնետ եւ ֆեյսբուք կա, որը հմուտ բանեցնողները կիրանցեցիներին ուզում են պարտադրել ապրել ողբի մեջ, ամեն ամեն ինչը ներկայացնել ամենավատ գույներով, անգամ ներշնչել, որ ամոթ է մասնակցել գյուղի օրվան նվիրված միջոցառմանը, որ անտառն ու գետն էլ առաջվանը չեն, որ ասֆալտը էլ ասֆալտ չէ, որ խնձորն էլ խնձոր չէ, իսկ արծիվը` ճնճղուկ։ Չնայած այս բարդ իրավիճակին, չնայած ծանր հարվածին, չնայած կառավարիչների թույլիկությանը Կիրանցը լինելու է աշխարհի ամենալավ եւ ուժեղ հայկական եւ հայաստանյան գյուղը, իսկ նրանք, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին Կիրանցին ու կիրանցեցուն ցավացնելու համար... Իսկ նրանց մասին հետո որեւէ մեկը չի էլ հիշելու։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով