Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Իշխանությունները նույնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները. Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԳՈՂԸ ՏՆԻՑ ՉԼԻՆԵՐ, ԵԶԸ ԵՐԴԻԿԻՑ ՉԷԻՆ ՏԱՆԻ

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պսևդո-իշխանությունների համար մեղավոր են բոլորը՝ իրենցից բացի։ Մեղավոր են նախկինները, արտաքին հանգամանքները, երրորդ երկրները, ՔՈՎԻԴը, գլոբալ տաքացումը, Նոր Կալեդոնիայում անկարգությունները, նույնիսկ Վիետնամում բրնձի ցածր բերքատվությունը։ Բայց իրենք անմեղ են, սուրբ են․․․ Այս հարցում սրանք անգերազանցելի են։ Երբևէ լսե՞լ եք, որ մի հարցում ընդունել են իրենց մեղքը կամ սխալը։ Նույնիսկ այն բացառիկ դեպքերում, երբ բացահայտ խուլիգանության համար կիսատ պռատ <կներես> են ասել, այդ կներեսը հնչել է որպես մեղադրանք և ոչ մեղայական․ իրենց զանցանքի համար դարձյալ ուրիշներն են մեղավոր։

Նաև գաղտնիք չէ, որ այս իշխանությունները թքած ունեն օրենքի ու օրինականության վրա։ Խելքներին փչած ձևով մեկնաբանում են ցանկացած իրավական ակտ՝ սահմանադրությունից սկսած։ Իրենք են որոշում ինչն է գաղտնի, ինչն է հրապարակային հասանելի։ Իշխանությունները նույնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները։ Աշխարհում նման բան չկա։ Մարդ էլ չիմանա՞, թե իր երկրի սահմանները որտեղով են անցնում։ Թուրքերն այդ նույն քարտեզներն ունեն, ռուսներն էլ ունեն։ Բա ումի՞ց է գաղտնի, Չերչիլի՞ց։

Ինչու՞ սրանք հիշեցի։ Տավուշում, սահմանազատման անվան տակ, այս իշխանությունները նորից մի կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեցին: Ինչպես և Շուռնուխում թուրքերին տարածք հանձնվեց, տարածք, որոնց վրա Հայաստանը տիտղոս ուներ, մարդկանց սեփականության վկայական էր տվել։ Ասում են՝ Հայաստանի տարածքից մի միլիմետր չենք տվեվ։ Բա քարտեզները ինչու՞ եք գաղտնի պահում։ Գաղտնի են, որ չբացահայտվի, թե Ալիևի պահանջով որքա՞ն հայի հող թուրքին հանձնեցին, քանի՞ հայի տուն քանդեցին․․․

Սա էլ դեռ քիչ է, հայտարարում են, որ Կիրանցի գյուղացիների բողոքի պատճառով Ադրբեջանն ավելի մեծ պահանջ դրեց ու ավելի վատ սահման գծեց, քան կարող էր լինել։ Չէ հա՞․․․ Ուզու՞մ եք ասել, որ եթե Կիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց։ Իսկ միգուցե՞ Ալիևը Հայաստանից ավելի մեծ կտոր պոկեց։ Բա դուք եք իշխանությունը, բա պաշտպանեիք։ Չէէէէ, իրանք հասկանում են ինչ են անում։ Սեփական հանցագործությունը բարդում են Կիրանցի հերոսական ժողովրդի վրա։ <Այ եթե դուք չլինեիք, Ադրբեջանին Հայաստանից այսքան տարածք չէր անցնի։ Չտալ չէինք կարող, կռիվ կլիներ։ Բայց մենք իրանցն էինք տալիս, իսկ հիմա ստիպված ենք մեր հողերից էլ տանք>։ Դե 200 քառակուսի կիլոմետրից ավել տվել են, Արցախի Հանրապետությունը տվել են, իրենց համար հող հանձնելուց հեշտ բան չկա:

Բայց իրենք հեռատես են, շատ հեռատես։ Գիտեն, որ Ալիևը սահմանի մյուս հատվածներում էլ է Հայաստանից հող պահանջելու։ Գիտեն, որ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներն էլ են ընդվզելու։ Որպեսզի դա կանխեն, <Կիրանցի դառը դասն> են գրում։ <Այ եթե դուք էլ Կիրանցի նման բողոքեք ձեր հողը թուրքին հանձնելու դեմ պայքարեք, ավելի վատ կլինի, համակերպվեք ու թուրքերին տվեք այն ինչ ուզում են, թե չէ ավելի շատ բան կպահանջեն>:

Սա է այսօրվա իրականությունը, սա է այսօրվա իշխանությունը։ Փոխարեն երկիրը պաշտպանի մեղավորներ է փնտրում, թե ում վրա բարդի իր սպասվելիք զիջումները։ Ճիշտ են ասում․ <Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի>։ Տնից գողին է պետք քշել, թե ամբողջ տունը գողին բաժին կհասնի․․․