Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (տեսանյութ)
Մալմյոյում ընթանում է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի շրջանակում 8-րդ համարի ներքո ելույթ ունեցավ նաեւ «Լադանիվա» խումբը, որը Հայաստանը ներկայացնում է «Ժակո» երգով։ Բեմում Հայաստանի ներկայացուցիչների ելույթի ժամանակ տրամադրությունը հայկական էր՝ թե էներգետիկայի, թե հագուստի դետալների տեսքով։
Այսօրվա կիսաեզրափակչին մասնակցում է 19 երկիր՝ Մալթան, Ալբանիան, Հունաստանը, Շվեյցարիան, Չեխիան, Ֆրանսիան, Ավստրիան, Դանիան, Հայաստանը, Լատվիան, Իսպանիան, Սան Մարինոն, Վրաստանը, Բելգիան, Էստոնիան, Իտալիան, Իսրայելը, Նորվեգիան, Նիդերլանդները։ Նրանցից միայն տասը կանցնեն եզրափակիչ փուլ, որը կկայանա մայիսի 11-ին։
«Լադանիվա»-ի օգտին քվեարկելու համար հարկավոր է քվեարկության ազդարարության պահին 08 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին (տես՝ լուսանկարում): Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ: