Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել

Մենք նպատակ ունենալով՝

բացառել Հայաստանում ամբողջությամբ ավտորիտար համակարգի հաստատումը,
ապահովել դատական իշխանության անկախությունը և անաչառությունը, հայտարարում ենք.
1, Հայաստանում ընթանում է անընդունելի բարքերի այլանդակված դրսևորում,
2, Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ,
3, Գործող իշխանությունները ցանկանում են ունենալ ամբողջական իշխանություն և գնում են հենց այդ ճանապարհով, ինչը հակոտնյա է իրավական պետությանը ու ժողովրդավարությանը,
4, Իշխանությունների՝ հանուն ժողովրդավարության ու ժողովրդի պահանջով փաթեթավորմամբ քաղաքականությունը քայլ առ քայլ ոչնչացնում է ժողովրդավարական ինստիտուտները, ոտնահարում մարդու իրավունքները, ոչնչացնում դատական իշխանության անկախությունը,
5, Հայաստանի Ազգային ժողովը մեկ քաղաքական ուժի և մեկ անձի իշխանության ներքո է։ Իշխող ուժի՝ Ազգային ժողովում ունեցած պատգամավորների թիվը և մեծամասնության ցուցաբերած վարքագիծը, զրոյացնում է պառլամենտական փոքրամասնության հակակշռող գործառույթը,
6, Պառլամենտական մեծամասնության ներսում բացակայում է այլակարծությունը, քվեարկությունները կատարվում են մեկ անձի հրահանգով։
7, Պառլամենտական փոքրամասնության իրավունքների սահմանափակումները կրում են շարունակական բնույթ։ Ապահովված չէ քաղաքական փոքրամասնության՝ Ազգային ժողովի ղեկավար մարմիններում համամասնորեն ներկայացված լինելու իրավունքը, խաթարված է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը,
8, Հանրապետության նախագահը դադարել է կատարել իր սահմանադրական առաքելությունը՝ Սահմանադրության պահպանմանը հետևելը և ստանձնել է վարչապետի քաղաքական ծրագրերի սպասարկման հակասահմանադրական գործառույթի իրականացումը,
9, Երկրում ոտնահարված է տեղական ինքնակառավարման ինստիտուտը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթող քաղաքական ընդդիմադիր թեկնածուները հետապնդվում են, ճնշվում, անգամ զրկվում ազատությունից։ Որտեղ դա չի հաջողվում՝ կիրառվում են անհատական ճնշումներ առանձին ավագանիների նկատմամբ՝ ստիպելով նրանց դուրս գալ ընդդիմադիր խմբակցություններից կամ քվեարկել իշխանության թեկնածուի օգտին,
10, Դատախազությունը, քննչական և իրավապահ մյուս մարմինները Նիկոլ Փաշինյանի տոտալ հսկողության ներքո են։ Զանգվածային լրատվամիջոցներում հայտնված ձայնագրություններն ու այլ նյութերը հաստատում են դատախազության ու քննչական մարմինների՝ նրա կողմից անմիջական ղեկավարման ներքո լինելը,
11, Քննչական մարմինները Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով կամ համաձայնությամբ են որոշում անձին ազատությունից զրկելու հարցը, նրա օգնականն (այսօրվա դատախազը․-խմբ) է խմբագրում քննչական մարմինների ակտերը։ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները վերջինիս հետ են համաձայնեցնում կոնկրետ անձանց ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցներ կիրառելու հարցը,
12, Դատական իշխանության մասով ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ունենալ իր կամքին հարյուր տոկոսով ենթակա դատական իշխանություն՝ առաջին ատյանի դատարաններից մինչև Սահմանադրական դատարան: Նա քայլ առ քայլ տոտալ հսկողություն է սահմանում ողջ դատական իշխանության նկատմամբ,
13, Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ,
14, Դատական համակարգում շարունակում են պաշտոնավարել առավելապես այն անձինք, ովքեր հաղթահարել են քաղաքական վստահելիության «ցենզը»,
15, Այն դատավորները, որոնք ընդունում են Նիկոլ Փաշինյանի քիմքին հարիր որոշումներ, դառնում են քաղաքական իշխանության սիրելին։ Իսկ այն դատավորները, որոնք առաջնորդվում են օրենքի պահանջով և իրենց որոշումները բխեցնում են գործող օրենքների պահանջից ու առաջնորդվում են իրավունքով, ենթարկվում են ճնշումների, հետապնդումների, ընդհուպ՝ պաշտոնազրկման,
16, 2020 թվականին հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում բռնազավթվեց Սահմանադրական դատարանը, իսկ մեկ տարի անց՝ Բարձրագույն դատական խորհուրդը,
17, Սահմանադրական դատարանը մեծապես ենթարկվել է քաղաքական ճնշումների և մանիպուլյացիաների: Երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը կամ վարույթ ընդհանրապես չեն ընդունվում, կամ վարույթ ընդունելուց հետո տարիներ անց կարճվում են, կամ՝ տարիներով կասեցվում,
18, Քաղաքական մեծամասնության կողմից բոլոր հակասահմանադրական ոտնձգությունները դատարանների, զինված ուժերի, տեղական ինքնակառավարման մարմինների ու ԲՈւՀ-երի նկատմամբ անտեսվել է Սահմանադրական դատարանի կողմից,
19, Սահմանադրական դատարանի 8 դատավորից 6-ը ընտրվել են բացառապես Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների կողմից,
20, Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը միայն քաղաքական դրդապատճառներով մի քանի անգամ մերժել է Սահմանադրական դատարանի դատավորի մեծ հեղինակություն ու վաստակ ունեցող թեկնածուներին, նրանց փոխարեն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրող սուբյեկտներին, ըստ էության, պարտադրելով առաջադրելու իրենց հավատարմության երդում տված թեկնածուներին,
21, Դատարանները դարձել են ընդդիմության ձայնը ճնշելու, քաղաքական պրոցեսները վիժեցնելու գործիք,
22, Իշխանությունների հանդեպ ցանկացած քննադատության, կամ նրանց բացարձակ իշխանությանը ցանկացած վտանգ նշմարելու պարագայում, իշխանություններն իրենց ընդունած հակասահմանադրական օրենքներով, ուժայինների ու դատարանների մասնակցությամբ սկսում են քաղաքական բռնաճնշումները, հետապնդումները, շինծու քրեական գործեր հարուցելը, խոշտանգելը, կալանավորելը,
23, Հայաստանում օր օրի շատանում է քաղբանտարկյալների և քաղաքական հետապնդման ենթարկվողների թիվը։ Քողարկված եղանակով քրեականացվել է վիրավորանքը և այն օգտագործվում է որպես մահակ քաղաքական մեծամասնությանը քննադատողների նկատմամբ,
24, Կիսելով «Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպության տարեկան հերթական զեկույցում ՀՀ դատական համակարգի վերաբերյալ արած եզրահանգումները՝ արձանագրում ենք, որ դրանք միայն մասամբ են արտահայտում բոլոր խնդիրները,
25, Քաղաքական իշխանության հրահանգները չկատարող, անկախ և սեփական կարծիքը ունեցող դատավորները կամ պաշտոնանկ են արվում, կամ ենթարկվում ճնշումների, հետապնդումների,
26, Դատական համակարգից հեռանում են մեծ վաստակ ու հեղինակություն ունեցող դատավորներ՝ առանց հրապարակային պատճառաբանության։ Մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ դրանք տեղի են ունեցել ոչ կամովի՝ ճնշումների արդյունքում՝ տարիներ առաջ մասնավոր զրույցներում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամի հասցեին կատարած արտահայտությունների համար,
27, Բարձրագույն դատական խորհուրդը իշխանությունների համախոհ, քաղաքական իշխանության թիմի անդամ, նախկին Արդարադատության նախարարի գլխավորությամբ, դարձել է գործիք քաղաքական մեծամասնության ձեռքին անկախ դատավորներին պատժելու հարցում,
28, Դատական իշխանությունը և հատկապես բարձրագույն դատական ատյանները համալրվում են իրավաբանական հանրությանը անհայտ, կասկածելի անցյալ ունեցող, գործող քաղաքական մեծամասնության հետ ասոցացվող մարդկանցով,
29, Անկողմնակալության եւ անկախության կասկածելի փորձ ունեցող «հավատարիմ» դատավորները շահագրգռված են կատարել իշխանության անհագ ցանկությունները,
30, Տրամաբանական է ենթադրել, որ քաղաքական իշախանության՝ դատական իշխանությունը բռնազավթելուց, տեղական ինքնակառավարման ինստիտուտի չեզոքացումից, դատախազության և քննչական մարմինների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելուց հետո, բռնազավթման հաջորդ օղակը պիտի դառնան զանգվածային լրատվության միջոցները և քաղաքացիական հասարակության մյուս ինստիտուտները: Գուցե նաև քաղաքական կուսակցությունները,

Ելնելով վերը ներկայացվածից՝

Կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, ԵԽԽՎ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին պատշաճ գնահատական տալ Հայաստանի Հանրապետությունում ընթացող վերոշարադրյալ պրոցեսներին և իրենց մանդատի շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր։

 

ՀՀ Ազգային Ժողովի

«Հայաստան» խմբակցություն

«Պատիվ ունեմ» խմբակցություն

03.05.2024թ.