ՌԴ դեսպանը հերքել է հայտարարությունները, թե Հայաստանին ստիպում են միանալ ՌԴ և Բելառուսի միութենական պետությանը
Հայաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միութենական պետությանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես ինքս այս հարցը տալիս եմ՝ որտեղի՞ց այս թեման։ Այստեղ կան հասարակական կազմակերպություններ, քաղաքական ուժեր, որոնք քարոզում են այս գործընթացը, բայց այս դեպքում նրանք կապ չունեն մեր միջպետական հարաբերությունների, մեր քաղաքական երկխոսության հետ։ Որպես մարդ, որպես ռուս, որպես դեսպան, ես դրա նկատմամբ համակրանք ունեմ, բայց չգիտեմ, որ այս հարցը երբևէ բարձրացվել է որպես մեր քաղաքական երկխոսության և քննարկման առարկա»,- ասաց նա։
Կոպիրկինը հավելեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դառնում են ավելի լայն առճակատման առարկա. ԱՄՆ-ն բացահայտ ասում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է հենց Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման համատեքստում։
«Սա շատ վատ է, շատ վտանգավոր է, իսկապես կարող է իրական վնաս հասցնել մեր հարաբերություններին, եթե հայկական կողմից բավարար քաղաքական կամք չլինի՝ պաշտպանելու մեր հարաբերությունների ողջ զանգվածը, ինչը շատ կարևոր է հասարակ մարդկանց համար»,- նշել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը