Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան
Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է:
Այս մասին Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները թեմայով քննարկմանը ասել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
«Երբեք չի կարելի առանձնացնել անվտանգությունը մարդուց, մեր դիրքերը, պահանջները, մեր հիմնավորումներն ուժեղանում են, երբ փաստերով ենք գործում, այլ ոչ թե մեխանիկորեն ենք աշխատում, ասելով՝ այս տարածք, 1970 թ.-ի քարտեզ, 75թ.-ի քարտեզ:
Իրական սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ միայն այդպիսի քարտեզներով, պետք է լինեն անտառային, ջրային, քարտեզներ, գեոդեզիական, կադաստրային քարտեզներ»,-ասաց Թաթոյանը։
Ըստ նրա՝ նաև միջազգային բացարձակ պահանջ է՝ սահմանային որոշման ցանկացած գործընթաց, եթե բերում է մարդկանց բնականոն կյանքի խաթարմանը, անվտանգության խաթարմանը, այդ գորընթացը որևէ ուժ չունի։ «Սրանք և՛ ԵԱՀԿ-ի ,և՛ ՄԱԿ-ի, և՛ բոլոր միջազգային կառույցների կողմից ընդունված կարևոր պայմաններ են»,-ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը