Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են: Նրանք գործում են համատեղ և միևնույն բառապաշարով սպառնում Արցախի պետական ինստիտուտներին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Չեմ բացառում, որ այսօր հնչած սպառնալիքներից հետո Արցախի պետական ինստիտուտները ներկայացնող պետական, ինչպես նաև այլ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք:
Այս պարագայում շատ կարևոր է, որ ցեղասպանության և էթնիկ զտման հետևանքով ՀՀ-ում հաստատված արցախահայերը թիկունք կանգնեն իրենց օրինական իշխանություններին, իսկ ՀՀ քաղաքական ուժերը, հանրային գործիչներն ու հասարակությունը ամբողջ ծավալով հակազդեցություն ցուցաբերեն, քանզի ակնհայտ է, որ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար:
Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը