Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների իրավունքների խախտումները կասեցնելու համար. հայտարարություն

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների՝ Ժնեւյան կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումները կասեցնելու վերաբերյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հայտարարություն է տարածել։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․

«Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների՝ Ժնեւյան կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումները կասեցնելու համար.

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն լրջորեն անհանգստացած է վերջին հաղորդագրություններով, որոնք մանրամասն նկարագրում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրավունքների կոպտագույն խախտումները, մասնավորապես հանրային հետաքրքրասիրությունից զերծ մնալու իրավունքի հիմնարար սկզբունքի առնչությամբ, որն ամրագրված է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնեւի երրորդ կոնվենցիայում: Այս գործողությունները ոչ միայն դատապարտելի են բարոյական տեսանկյունից, այլեւ ուղղակիորեն հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին:

Ժնեւի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է ռազմագերիներին ենթարկվել հանրային հետաքրքրասիրության: Ադրբեջանում ռազմագերիներին պատկերող տեսանյութերի հրապարակային հեռարձակումն այդ կոնվենցիայի համաձայն նրանց անձնական կյանքի եւ արժանապատվության անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտում է: Ժնեւի 4-րդ կոնվենցիայի 27-րդ հոդվածը նույն կերպ արգելում է նման հրապարակային ցուցադրությունները քաղաքացիական անձանց դեմ: Ավելին, այս գործողությունները խախտում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը հաստատում է գաղտնիության եւ անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության կամայական միջամտությունից պաշտպանվելու իրավունքը:

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդների հետ բեմադրված հարցազրույցների հեռարձակումը նրանց իրավունքների ուղղակի խախտում է եւ ավելի է խորացնում նրանց առանց այն էլ ծանր վիճակը: Ադրբեջանի նման մանիպուլյատիվ մարտավարությունը ծառայում է միջազգային մարդասիրական իրավունքի ամբողջականության խաթարմանը եւ պետք է անվերապահորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Այս աղաղակող խախտումների լույսի ներքո կոչ ենք անում պետական գործիչներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին ուղղակի միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետագայում հեռարձակել ռազմագերիների եւ պատանդների հետ տեսանյութեր կամ հարցազրույցներ: Սա ներառում է դիվանագիտական ուղիների օգտագործում, անհրաժեշտության դեպքում պատժամիջոցների կիրառում եւ հրապարակային դատապարտում ՝ Ադրբեջանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու համար ։

Մենք վճռականորեն ընդգծում ենք, որ այլ մասնակից պետությունների կողմից նման տեսագրությունների ցանկացած վերահեռարձակում թույլ տալն ինքնին ոչ միայն Ժնեւյան երրորդ եւ չորրորդ կոնվենցիաների կոպիտ խախտում է, այլ նաեւ մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքների դատապարտելի անտեսում։ Հետեւաբար, չափազանց կարեւոր է, որ մասնակից բոլոր պետությունները հրատապ եւ վճռական գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու ադրբեջանական նման տեսանյութերի որեւէ վերահեռարձակ իրենց իրավասության տակ գտնվող սերվերների, լրատվամիջոցների հարթակներում։

Ավելին, մենք պահանջում ենք միջազգային մարդասիրական կազմակերպություններին, ինչպիսին է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, անհապաղ եւ անարգել մուտք գործել բոլոր կալանավայրեր, որտեղ պահվում են հայ ռազմգերիներն ու պատանդները: Դա կարեւոր է այդ անձանց բարեկեցության եւ պատշաճ վերաբերմունքի ապահովման համար, ինչն ամրագրված է Ժնեւի կոնվենցիաներով եւ մարդու իրավունքների այլ կիրառելի միջազգային պայմանագրերով՝ ներառյալ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը եւ Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ այլ տեսակի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի տեսակների դեմ կոնվենցիան:

Հրամայական է, որ Ադրբեջանը կատարի միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները եւ դադարեցնի հայ ռազմագերիների եւ պատանդների իրավունքները ոտնահարող բոլոր գործողությունները։ Դա չկատարելը ոչ միայն խաթարում է մարդասիրության եւ արժանապատվության սկզբունքները, այլեւ սպառնում է տարածաշրջանային կայունությանը եւ խաղաղությանը:

Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության հետ՝ այդ խախտումների վերացման եւ հակամարտության հետեւանքով տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ ։ Կոչ ենք անում բոլոր պետական դերակատարներին եւ միջազգային կազմակերպություններին շարունակել պահանջել անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել ապօրինի ադրբեջանական գերության մեջ պահվող բոլոր հայերին։

Մեր հավաքական պարտականությունն է պահպանել Ժնեւյան կոնվենցիաների եւ մարդու իրավունքների վերաբերյալ համաօպատասխան սկզբունքները, ինչպես նաեւ պաշտպանել ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող բոլոր ռազմագերիների եւ պատանդների արժանապատվությունն ու բարեկեցությունը»։