Տավուշում հանդիպեցի մարդկանց, որոնք հատուկ եկել էին մարդկանց մոլորեցնելու․ Գառնիկ Դանիելյան
Այս օրն էլ անցկացրի Տավուշի մարզում՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանի գյուղերում։ Գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:
«Իմանալով ձերբակալվածների մասին՝ անմիջապես ուղևորվեցի Նոյեմբերյանում ձերբակալվածների պահման վայր։ Այս պահի դրությամբ բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել։
Ոսկեպարում լարված դրություն էր։ Ակնհայտ էր, որ ոստիկանները հրահանգ էին ստացել բնակիչներին թույլ չտալու մտնել եկեղեցի։ Ի վերջո, ոստիկանները տեղի տվեցին։
Կարող եմ վստահաբար ասել, որ Տավուշում բոլորը մերժում են իշխանական օրակարգը՝ հասկանալով, որ բնակավայրերի զիջումը հանգեցնելու է նորանոր աղետների։
Այս օրերին տարբեր խմբեր այցելում են Ոսկեպար։ Ցավոք, հանդիպեցի այնտեղ մարդկանց, որոնք հատուկ եկել էին մարդկանց մոլորեցնելու։ Լիահույս եմ, որ այսպիսինները համախոհներ չեն ունենա։ Սիրելի’ հայրենակիցներ, խնդրում եմ զգոն եղեք։
Տավուշում մասնակցեցի նաև Ծաղկազարդին։
Ուզում եմ հավատալ, որ մեր հաղթանակներն ու զարթոնքը կվերսկսվեն Տավուշից»,- նշել է պատգամավորը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը