Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգության մասին մանրամասներ են հայտնի դարձել
Հայտնի դերասան և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգությունը բավականին համեստ է եղել. ընտանիքին բաժին կհասնի մի սենյակ հին հանրակացարանում, կես բաժին մեկ բնակարանում և ևս մեկ բնակարան ամբողջությամբ: Այս մասին հայտնում է KP.RU հարթակը։
Ալեքսանդր Շիրվինդտը մահացել է մարտի 15-ին, 89 տարեկանում:
Բացի բնակարաններից, դերասանի հարազատներին կփոխանցվի հողամաս և ամառանոց, որը նրա այրին «ավերակ» է անվանում։ Այս ամառանոցը գնել են ձկնորսության համար։
Հրապարակումից հետևում է, որ ժառանգությունն արդարացիորեն կբաժանվի իր մտերիմների միջև, և ընտանիքում վեճեր չեն լինի:
Նշենք, որ Շիրվինդտը ծնվել է 1934 թվականի հուլիսի 19-ին։ Խաղացել է մի շարք հայտնի ֆիլմերում` «Ծերունի ավազակները»(1971), «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «12 աթոռ» (1976), «Երեքը նավակում` չհաշված շունը» (1979), «Կայարան երկուսի համար» (1982), «Կնամոլը» և այլն։
Վերջին տարիներին Շիրվինդտն առողջական խնդիրներ ուներ և պարբերաբար հայտնվում էր հիվանդանոցում։ 2023 թվականի վերջին նույնպես հոսպիտալացվել էր ու Ամանորը դիմավորել Վինշևսկու անվան կլինիկական հոսպիտալում։ Ըստ ԶԼՄ–ների` հանրահայտ դերասանը վերջին շրջանում դժվարությամբ էր քայլում ու խոսում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է