Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

ՏԵՂԵԿԱՆՔ № 41՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

15․04․2018թ․, ելույթ Ֆրանիայի հրապարակում

Խոստում – Էս քայլարշավի ընթացքում մարդիկ մեզ համատարած ասում էին հետևյալը․ որ մենք վարկեր ենք վերցնում, որ խոշոր եղջերավոր անասուն պահենք և պետք է կաթի մթերումներով մեր վարկերը փակենք․ երբ գալիս է սեզոնը, որ կաթը պետք է թանկանա, ինչ-որ մեկը, ընդ որում՝ էդ բոլոր ինչ-որ մեկերին ժողովուրդը պայմանական Սաշիկ է ասում, վարկը վերցնում են, գալիս է էդ փուլը, որ կաթը պետք է հանձնելով էդ վարկը փակեն, մեկ էլ կաթի գները կտրուկ ընկնում են։ Մարդիկ ասում են՝ էս ի՞նչ ա եղել, հետաքրքրվում են, ասում են, որ ինչ-որ մեկը՝ Սաշիկը, կաթի փոշու խոշոր խմբաքանակ է ներկրել։

Եվ էն երևույթը, որ սննդամթերքի անվտանգության տեսչությունը գնում է թթվասերը անալիզի է ենթարկում և պարզում, որ դա ոչ թե թթվասեր է, այլ թթվասերային արտադրանք, էս երևույթի մեկ ուրիշ կողմն է։ Այսինքն, մեր երկրում կաթնամթերքը համատարած կաթից չի արտադրվում։ Հետևաբար, կաթ արտադրողը չունի շուկա։

Եվ հետևաբար, պետք է պետությունը լծակներ օգտագործի։ Այո, ներկրումների վրա որոշակի քաղաքակություն վարի և օրենքով արգելափակի կաթնամթերքի արտադրությունը՝ առանց կաթի օգտագործման։

Հա, պետք է սենց աբսուրդ կարգավորումներ անենք։

Նույնը վերաբերում է խոզի մասին։ Մարդիկ վարկեր են վերցնում, խոզ են պահում, մեկ էլ ինչ-որ մեկը Բրազիլիայից բերում է եռակի էժան խոզի միս։

Իրական պատկերը – Կաթի մթերման հարցում անցնող տարիներին տեղի է ունեցել հետընթաց գների առումով։ Մասնավորապես, եթե մինչ 2018 թվականը կաթը մթերվում էր 120-150 դրամով, ինչից, ի դեպ, գյուղացիները խիստ դժգոհ էին, և Փաշինյանն էլ բարձրացնում էր նրանց դժգոհությունը և խոստանում քայլեր ձեռնարկել, ապա այժմ կաթի մթերման գինը 100-120 դրամի միջակայքում է 1 լիտրի համար, այսինքն՝ էլ ավելի է նվազել։

Փոխարենը, ավելացել է վաճառվող կաթի գինը։ Համաձայն վիճակագրական կոմիտեի, սպառողին վաճառվող կաթի 1 լիտրում գնային հետևյալ փոփոխություններն են կատարվել 2018 թվականից ի վեր․

2018թ․ - 1 լիտրը՝ 414․3 դրամ
2019թ․ - 1 լիտրը՝ 417․8 դրամ
2020թ․ - 1 լիտրը՝ 426․5 դրամ
2021թ․ - 1 լիտրը՝ 441․2 դրամ
2022թ․ - 1 լիտրը՝ 510․5 դրամ
Այսինքն՝ մթերվող կաթն էժանացել է, վաճառվողը՝ թանկացել, իսկ 2022 թվականին՝ կտրուկ։

Կաթի փոշու ներկրման արգելք չի դրվել, կտրուկ քայլեր չի արվել, ինչպես և խոստանում էր, և գյուղացու համար շուկաները շարունակում են մնալ նույնը, այսինքն, համաձայն Փաշինյանի գնահատականի, գյուղացու համար շուկա չկա։

Առանց կաթիօգտագործման կաթնամթերքի արտադրության արգելափակում ևս տեղի չի ունեցել․ այսինքն՝ այս մասով ևս խոստումը չի կատարվել։

Ինչ վերաբերում է խոզի մսին, համաձայն վիճակագրության, Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության ղեկավար դառնալու տարում խոզի գլխաքանակի անկում է գրանցվել, որից հետո՝ աճել, 2022 թվականին անգամ աննախադեպ ցածր մակարդակի է հասել, իսկ 2023 թվականին գրեթե հավասարվել է նախահեղափոխական տարուն։

Մասնավորապես․

2017թ․ - 175․5 հազար գլուխ
2018թ․ - 166․8 հազար գլուխ
2019թ․ - 197․9 հազար գլուխ
2020թ․ - 223․3 հազար գլուխ
2021թ․ - 200․2 հազար գլուխ
2022թ․ - 166․1 հազար գլուխ
2023թ․ - 180․8 հազար գլուխ

 16․05․2018թ․, ելույթ՝ Սփյուռքի նախարարությունում

Խոստում - Սփյուռքի հետ հարաբերակցության մեր գլխավոր խնդիրը, որ պետք է դնենք, մեծ հայրենադարձությունն է: Դա ենթադրում է նաև կապիտալի, մտավոր պոտենցիալի հայրենադարձություն: Պետք է արձանագրենք այդ պրոցեսի ողջ բարդությունը, հայրենադարձության առաջին փուլում պետք է ստեղծենք աշխատատեղեր, որպեսզի ապահովենք երկրորդ փուլում ոչ միայն վերադառնալը, այլև Հայաստանում ապրելու պայմանների գոյությունը:

07.06.2018թ․, ելույթ խորհրդարանում

Խոստում - Կարևորագույն խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ՝ մեծ հայրենադարձության կազմակերպումն է, երբ Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի ալիքը ոչ միայն կկանգնի, այլև կսկսվի հակառակ գործընթացը, երբ տասնյակ, հարյուր հազարավոր սփյուռքահայեր, Հայաստանից հեռացած քաղաքացիներ կվերադառնան և մշտական բնակություն կհաստատեն Հայաստանի Հանրապետությունում: Այս գործընթացի նախանշաններն արդեն իսկ առկա են:

05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Խոստում - Դեպի Հայաստան ներգաղթ հարուցելը մեր կառավարության ծրագրային առաջնահերթություններից է

Իրական պատկեր – Կառավարությունը մինչ օրս չի հրապարակել որևէ թիվ 2018 թվականից ի վեր հայրենադարձության ցուցանիշների վերաբերյալ։

Ավելին, 30.04.2020թ․ հայրենադարձության մասին խոսելիս, Սփյուիռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը խորհրդարանում հայտարարեց․ «Ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային: Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք»:

Փաստենք՝ ոչ միայն հայրենադարձությունն է ձախողվել, այլև, համաձայն պաշտոնական թվերի, Հայաստանից արտագաղթել են։ Միայն վերջին 3 տարվա ցուցանիշը հետևյալն է․

2023թ․ - 36,512 քաղաքացի
2022թ․ – 27,941
2021թ․ - 73,521
Վերջին 3 տարիներին, ընդհանուր առմամբ, Հայաստանից գնացել-չի եկել 137,974 քաղաքացի։

Համաձայն շրջանառվող վիճակագրության, 2019-2021թթթ «Գրին քարտի» համար դիմողների թիվը Հայաստանից կազմել է 602,359 դիմում։ Ստացվում է՝ ոչ միայն չեն հայրենադարձվում մեր հայրենակիցները, այլև ձգտումը մեծ է Հայաստանի հաշվին սփյուռքահայերի թիվը մեծացնելու։

 17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ

Խոստում - Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է:

19.04.2019թ․, ֆեյսբուքյան եթեր

Խոստում - Մարտի 1-ի պատասխանատուները կանգնում են դատարանի առջեւ։

Իրական պատկեր – 2008թ․ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում 10 սպանություններից և ոչ մեկը բացահայտված չէ։ 2019 թվականի հունիսի 7-ին կալանավորվեց ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը՝ Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով։ Երկու ամիս անց ազատ արձակվեց։ 2023թ․ հոկտեմբերի 10-ին քրեական հետապնդումը դադարեցվեց՝ բավարար ապացույցներ չլինելու հիմքով։

2008թ․ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում սպանությունների բացահայտման մասին այս իշխանության ղեկավարը շատ է խոսել ու համարել պատվի հարց։

12․03․2018թ․՝ իշխանափոխությունից երկու ամիս առաջ, հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Սպանությունները պետք է բացահայտվեն անկախ ամեն ինչից, անկախ նրանից ում է ձեռնտու, ում ձեռնտու չէ, սպանությունները պետք է բացահայտվեն անկախ ամեն ինչից»։

21․02․2018թ՝․ դրանից 20 օր առաջ, հարցազրույցում ասում է․ «Էս գործը մի ուչաստկովի մակարդակի գործ ա, եթե իշխանության ղեկին չլինեն նրանք, ովքեր այդ սպանությունների հեղինակներն են»։

Արդեն վարչապետ եղած ժամանակ՝ 2018թ․ օգոստոսի 30-ին, հանդիպելով զոհերի հարազատներին, ասում է․ «Գործի բացահայտումը բավականաչափ առաջ է ընթացել և ես էլ հանրահավաքում հայտարարեցի, որ ըստ էության բացահայտված է մարտի 1-ի գործը։ Ավելորդ է ասելը, որ մեր կառավարության, համար ինձ համար և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար պատվի ու արժանապատվության խնդիր է»։

Այս տարի՝ մարտի 1-ի իրադարձությունների 16-րդ տարելիցի առթիվ, իշխանությունը դարձյալ փաստեց, որ սպանությունները չեն կարողացել բացահայտել։ Եթե մարտի 1-ի սպանությունների չբացահայտման համար հղում անենք Նիկոլ Փաշինյանի ելույթներին, կստացվի՝ կա՛մ այլևս պատվի հարց չէ սպանությունների բացայտումը, կա՛մ էլ չի բացահայտվում, որովհետև սպանությունների հեղինակներն են իշխանության ղեկին։

 28.08.2020թ․, ելույթ՝ Սարդարապատում

Հայտարարություն - Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգեւատրման արարողությունը։ Ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Հուլիսյան հաղթական մարտերը ի ցույց դրեցին սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը։ Բայց այդ ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մի կողմից հստակեցրին ոչ միայն մեզ, այլեւս ողջ տարածաշրջանին ուղղված սպառնալիքների շրջանակը, մյուս կողմից ամրապնդեցին մեր վստահությունը մեր ռազմավարական դաշնակիցների և գործընկերների նկատմամբ, ինչն առավել մեծացնում է տարածաշրջանի խաղաղության և կայունության երաշխավորի դերն արդյունավետ կատարելու Հայաստանի հնարավորությունը»։

Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանը մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու պարտությունը, հայկական բանակի՝ որպես տարածաշրջանում մարտունակ բանակի վերաբերյալ գովաբանական ելույթներ էլի է ունեցել, սակայն պարտությունից հետո նույն բանակի վերաբերյալ արդեն բացասական գնահատականներ է հնչեցրել՝ մեղադրելով դավաճան զինվորներ ու հրամանատարներ ունենալու, թույլ լինելու, չզինված լինելու մեջ։ Սակայն այդպես էլ չի նշում, թե որն է պատճառը, որ հուլիս ամսին հզոր բանակը սեպտեմբեր ամսին դարձավ թույլ, ըստ իրեն։

Նիկոլ Փաշինյանը 2020թ․ օգոստոսին նշում էր, թե Հայաստանն ընդունակ է սեփական մարտահրավերներն ինքնուրույն լուծել, 44-օրյա պատերազմից հետո բազմիցս կրկնել է, որ Հայաստանը աշխարհով մեկ անվտանգության երաշխիքներ ու գործընկերներ է ման գալիս։

Ինչպես նաև, ի հեճուկս այս ելույթում տրված՝ ռազմավարական դաշնակիցների վերաբերյալ գնահատականների, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունները զրոյացրել է, ընդհանրապես հարաբերությունները՝ հասցրել փոխադարձ վիրավորանքների մակարդակի, իսկ 12․03․2024 թվականի մամուլի ասուլիսում սպառնաց ՀԱՊԿ-ից դուրս գալ։

 Շարունակելի

yerevan.today