Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. Պացիենտը դեղատուն պետք է գնա անձնագրով. Ինչպե՞ս է գործելու համակարգը

Դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային․ մարտից ուժի մեջ են մտնում նոր փոփոխությունները: «Այս պահին աշխատում ենք եւ էլեկտրոնային, եւ թղթային տարբերակով, սակայն կառավարության համապատասխան որոշումից հետո արդեն կբացառվի թղթային դեղատոմսի դուրսգրումը, կգործի միայն էլեկտրոնայինը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

«Այս պիլոտի շրջանակներում միայն կենտրոնացված գնումներով արդեն 1,7 մլն-ից ավելի դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար ու արտոնյալ պայմաններով՝ մոտ 600 հազար դեղատոմս: Այս դեղատոմսերը դուրս են գրվել առաջնային օղակի բժիշկների կողմից: Այս համակարգում ներգրավված են բոլոր պոլիկլինիկաները, թե քաղաքային, թե մարզային ու գյուղական ամբուլատորիաները:

Մարտից մենք ներառում ենք հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը եւ իմունային շիճուկները, ինչպես նաեւ պատվաստանյութերը»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գործելու համակարգը, Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն ասաց. «Բժիշկը դուրս է գրելու դեղը էլեկտրոնային եղանակով, նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, օրական քանի անգամ, ինչպես պետք է ստանա դեղերը, քանի հաբից պետք է ստանա, որից հետո պացիենտը գնում է դեղատուն: Դեղատանը պացիենտի անունով որոնում են եւ տեսնում են դեղատոմսը: Այսինքն դեղատներին հասանելի չէ դեղատոմսը, քանի դեռ պացիենտը չի դիմել իրենց: Պացիենտը դիմում է դեղատուն, գտնում են դեղատոմսը, դեղատոմսում նշում են քանակը՝ ինչքան տրամադրեցին, եւ դեղատոմսը մարվում է, երբ բոլոր քանակները տրամադրվում են: Սա նշանակում է, որ պացիենտը պարտավորված չէ մեկ դեղատնից միանվագ վերցնել բոլոր դեղերը, այլ կարող է դեղերը վերցնել մաս-մաս, եւ դեղատոմսը կմարվի, երբ վերջին դեղահաբը կվերցնի պացիենտը, կամ դեղատոմսի ժամկետը կլրանա»:

Նրա խոսքով, այս համակարգը թույլ է տալիս, որ դեղատունը եւ բժիշկը տեսնեն դեղատոմսերի ընթացքը. «Բժիշկը տեսնում է, որ պոցիենտը մոտեցել, վերցրել է դեղատոմսերի որոշակի քանակ կամ ամբողջությամբ ստացել է, ինչը նախկինում հնարավոր չէր վերահսկել: Թե ինչքան դեղ է սպառվել, ինչքան է դուրս գրվել, քանի պացիենտ է ստացել դեղերը. Այս բոլորը գրանցամատյաններով հասանելի կլինեն եւ դեղատանը, եւ բժշկին, եւ բուժհաստատությանը:

Էլեկտրոնային դեղատոմսով հնարավոր կլինի հետագծելիությունը վերահսկել եւ ժամանակի ընթացքում ամբողջությամբ թվայնացնելու դեպքում հանրապետություն մտած դեղը մինչեւ պացիենտ, մինչեւ դրա կողմնակի ազդեցություններ, հնարավոր կլինի հավաքել եւ ստանալ ամբողջական պատկեր»,-ասաց Ծաղկանուշ Սարգսյանը:

Նրա խոսքով, եթե բուժառուն անձը հաստատող փաստաթղթով չներկայանա, դա նշանակում է, որ այդ դեղատունը իրավունք չունի այդ տվյալներին հասանելիություն ունենալ, որովհետեւ պետք է ինքն անի նույնականացում: «Բուժառուի փոխարեն կարող է լինել կոնտակտային անձը, բայց նա էլ պետք է ներկայան անձը հաստատող փաստաթղթով, որպեսզի դեղատունը վստահ լինի, որ դեղը տալիս է ճիշտ մարդու»:

Հարցին՝ բոլոր դեղատները տեղեկացվա՞ծ են այս համակարգից, Սարգսյանը պատասխանեց, որ դեղատնային գործունեություն ծավալող ընկերությունների մեծ մասն արդեն իսկ ներգրաված են, քանի որ ունեն պայմանագրեր բուժհաստատությունների հետ. «Մնացած դեղատների համար բոլոր տարբերակներով իրականացվել է իրազեկում: Ստեղծել ենք ուղեցույց, ուղարկել ենք իրենց, որպեսզի իմանան, թե ինչ քայլից սկսեն, ինչպես անեն, որ ունենան հասանելիություն համակարգին: Բնականաբար, երբ սկսենք, անընդհատ կապի մեջ կլինենք իրենց հետ»:

Դա արվելու է Արմեդ համակարգով, հետեւաբար, բոլոր դեղատները պետք է ընդգրկվեն Արմեդ համակարգում: