Փաշինյանի ուշքն ու միտքը մարդկանցից հարկ «քերելն» է, վաղն արդեն շնչելու համար հարկ կսահմանեն. Գեղամ Մանուկյան
Վարչապետի ընտանեկան թերթը այսօր հրապարակում է մի լուր, թե ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Հայաստան-Ֆրանսիա հետախուզական տվյալներ փոխանակելու ու հատկապես Հայաստանը ֆրանսիական կողմին փոխանցելու է Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, ՌԴ-ի մասին հետախուզական տվյալներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել: Հետո հասկացել են եւ լուրը ջնջված է: Բայց լուրը արդեն վանդակից դուրս է թռել»,-ասաց նա:
Մանուկյանի խոսքով, այս օրերին արհամարհանքի փայլատակում էր արդեն Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի նկատմամբ:
«Դեռ արհամարհանք, անքաղաքավարություն, որ Փարիզի տիկին քաղաքապետին բարև է ասում կեպիով, ջհանդամը, դա իր պրոբլեմն է, բայց սեփական ժողովրդին դասակարգելով, արտագա աշխատանքին մեկնողներին որոշելով թույլ տալ ասֆալտի վրայով քայլել, թե չքայլել, որոշելով ճանապարհի վրայով քայլել, թե չքայելել, լոկ կարող է թույլ տալ իրեն մեկը, որն արհամարհում է սեփական ժողովրդին, որի ուշք ու միտքը նույն սեփական ժողովրդից հարկ քերելու մեջ է»,- իր խոսքում նշեց Մանուկյանը։
Ըստ նրա, մեր հայրենակիցներին, որոնք լավ օրից չէ, որ գնում են հայրենիքից, ընտանիքից հեռու, սկսում են դասակարգել, որի իրավունքը չունեն։
«Մարդկանց ամեն րոպե կեղեքելու մոլուցքով, ամեն օր նոր շերտեր ավելացնելով... Վաղն արդեն շնչելու համար հարկ կսահմանեն, որովհետև գիտեք՝ իրենք ասֆալտ են արել»,- ասաց Մանուկյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է