Հայաստանում ռազմական զենքի արտադրություն սկսելու համար մեկ տասնյակ հայտ է ներկայացվել
2022թ. «Զենքի շրջանառության մասին» ՀՀ օրենքի ընդունումից ի վեր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզավորման հայտ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ԲՏԱ նախարարությունից:
Փոխարենը նախորդ տարի նախարարությունը ստացել է Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման 10 հայտ:
«Ստացված հայտերի հիման վրա մեկ հայտատուի տրամադրվել է զենքի արտադրության լիցենզիա (Գործող «Զենքի մասին» օրենքի շրջանակներում), հինգ հայտատուի տրամադրվել է ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա («Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի շրջանակներում): Մեկ հայտ մերժվել է՝ օրենսդրությամբ սահմանված պայմաններին և պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Երեք հայտատու, որոնք մինչև նոր օրենքի ընդունումը դիմել էին ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիզենցիա ստանալու նպատակով, տեղեկացվել են, որ դիմումը ներկայացնելու պահին տվյալ գործառույթը նախարարության իրավասության շրջանակում չէ և Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նրանք կարող են կրկին հայտ ներկայացնել:
Հիշեցնենք, որ 2022թ. հոկտեմբերին ուժի մեջ մտած «Զենքի շրջանառության մասին» ՀՀ նոր օրենքով՝ Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է