Գյուլենի արտահանձմանը կողմնակից ամերիկացի պաշտոնյան հրաժարական է տվել
Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ֆլիննը հրաժարական է տվել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` հրաժարականի պատճառ է հանդիսացել Ֆլիննի գաղտնի հեռախոսազրույցը ԱՄՆ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Իվանովիչի հետ`2016թ. դեկտեմբերի 29-ին: Այդ հեռախոսազրույցի ընթացքում Ֆլիննը ռուս դեսպանի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների թուլացման հարցը:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Ֆլիննը ավելի վաղ հայտարարություն էր արել, որում նշում էր, որ ԱՄՆ-ն պետք է Թուրքիային արտահանձնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին: (խմբ. ՝վերջինիս թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ):
Նա Գյուլենի արտահանձման մասին, մասնավորապես ասել էր, թե իբր պաշտոնական Վաշինգտոնը չարտահանձնելով ամերիկաբնակ իսլամի քարոզչին, իր տարածքում փաստացիորեն ապաստան է տալիս Թուրքիայի «Ուսամա Բեն Լադենին»:
«Ինչպես կվարվեինք մենք, եթե իմանայինք, որ սեպտեմբերի 11-ից հետո Ուսամա Բեն Լադենը ապրում է Թուրքիայի գյուղերից մեկում և ղեկավարում է 160 դպրոցների գործունեությունը, որոնք ֆինանսավորվում են թուրք հարկատուների կողմից,-ասել էր Ֆլիննը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան