Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում․ Լևոն Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վաղը՝ 13։00-ին, Կենտրոնի դատարանում կլինի իմ և Սերգեյի առաջին դատական նիստը։ Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում, որ մի բան էլ ուզում են 2-5 տարի ազատազրկել։ Դատը կլինի դռնբաց բոլորի համար։
Հիշեցնեմ, որ ինձ մեղադրում են նրանում, իբր ոստիկաններին հարվածել եմ, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն էր։ Իմիջիայլոց, ոստիկաններն իրենց ցուցմունքներում ասում են, իբր «հանգստացնում էին» ինձ և չեն հարվածել ընդհանրապես»,- հայտնել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեւոն Քոչարյանի գործն ուղարկվել է դատարան, մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է