Մեկ օրում ուսանողների մասնակցությամբ երկու դաժան ծեծկռտուք
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀԱԱՀ-ի (Գյուղինստիտուտ) այգում: Operativ.am-ի տեղեկություններով մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, որը վերածվել է ծեծկռտուքի:
Արդյունքում մեկ երիտասարդ է դանակահարվել, որին նախնական տվյալներով տեղափոխել են «Հերացու» անվան N 1 համալսարանական հիվանդանոց:
Իսկ ականատեսների վկայությամբ մեկ այլ դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի շենքի մոտ` իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների մասնակցությամբ:
Բարեբախտաբար, ծեծկռտուքն ավարտվել է առանց ծանր վնասվածքների, բայց ակնհայտ է, որ շատ շատերը բուհերում հայտնվում են ոչ թե սովորելու, այլ իրենց ավտոմեքենաները ցուցադրելու, բանակից խուսափելու եւ պարզապես ժամանակ անցկացնելու եւ հետո դիպլոմ ունենալու համար:
Ի դեպ, շատերն են վկայում, որ ամենաշատը ձեռնամարտի են բռնվում հենց իրավաբանականի ուսանողները: Տեսնես ինչո"ւ է այդպես:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար