Մարդն ակնհայտորեն խուսափել է զինվորական ծառայությունից` ֆիկտիվ ամուսնությամբ. Խամոյանը ԲԴԽ իշխանական թեկնածուի մասին
Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորն ուսումնասիրել է իշխող խմբակցության ներկայացրած ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանի կենսագրությունն ու համադրելով մի քանի տվյալներ անակնկալի է եկել։ Այս մասին Խամոյանն ասաց ԱԺ-ում:
Նա պարզել է, որ Կարեն Թումանյանը դպրոց է հաճախել տասը տարեկանում, ավարտել՝ քսանում։ Նա թեկնածուին խորհուրդ տվեց չնեղսրտել, երբ անձնական տեղեկատվություն է հրապարկվում։ «Դուք պատրաստվում եք դառնալ մարդ, ով պետք է վերահսկի դատավորներին, ստուգի նրանց բարեվարքությունը։ Դուք ակնհայտորեն խնդիրներ ունեք սեփական կենսագրության հետ և այս պայմաններում Դուք չեք կարող ստուգել դատավորների բարեվարքությունը»,- հայտարարեց Ագնեսա Խամոյանը, ավելացնելով, որ կենսագրական խնդիրը կապված չէ միայն տասը տարեկանում դպրոց հաճախելու հետ։
Հարցը վերաբերում է զինվորական ծառայությունից ազատվելուն՝ ընտանեկան կարգավիճակով պայմանավորված։ Խոսքը 2 և ավելի երեխաներ ունենալու մասին է։ Ու թեև ԲԴԽ թեկնածուն պնդել է, որ ամուսնացել է միայն մեկ անգամ՝ 2012-ին, սակայն Ագնեսա Խամոյանը ուսումնասիրելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունը պարզել է, որ Կարեն Թումանյանն ունեցել է նաև ևս մեկ գրանցված ամուսնություն 1997 թվականին՝ բանակ զորակոչվելուց մեկ տարի առաջ։
«Մարդն ակնհայտորեն խուսափել է զինվորական ծառայությունից։ Ես չեմ կարծում, որ այս դահլիճում կա մարդ, ով չի հասկացել, թե էդ ֆիկտիվ ամուսնությունն ում հետ է գրանցված եղել։ Դուք մեկին ուզում եք դարձնել ԲԴԽ անդամ, ով խուսափել է զինվորական ծառայությունից, ամուսնանալով ․․․ կարծում եմ, բոլորդ հասկացաք։ ՔՊ-ական պատգամավորներ, հիմա յուրաքանչյուրդ Ձեր քվեարկությամբ կիսելու եք ադ բարոյականության հարցը»,- նշեց Ագնեսա Խամոյանը։
Ի դեպ, Ագնեսա Խամոյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունը կարդալու խորհուրդը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նշելով, որ «թղթերով ամեն ինչ նորմալ ա»։ Ագնեսա Խամոյանն անդրադառնալով Կոնջորյանին ասաց․ «Պարոն Կոնջորյան, եթե ձեզ հանձնարարեն, ասեն, որ Հայկ, պետք ա ապացուցես, որ 5 երեխաների մայրը կույս ա, ես վստահ եմ, որ Դուք դեմքի լուրջ արտահայտությամբ կփորձեք ապացուցել։ Դուք երեկ էնպիսի վստահությամբ էիք փորձում արդարացնել, հիմնավորել Ձեր թեկնածուի զինվորական ծառայությունից ազատվելը, որ ես մի պահ մտածեցի, թե սխալվում եմ»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակ