Պարտություն ոչ թե բանակն է կրել, այլ այս իշխանությունների ղեկավարած պետությունը․ Սեյրան Օհանյան
«Արցախի հայաթափումից հետո մեզ անհրաժեշտ է, որ կարողանանք գոտեպնդվել ու ոտքի կանգնել։ Դժվար է՝ այսօր գնահատել բանակի վիճակը։ Այսօրվա իշխանությունները պարտավոր էին պատերազմից հետո ամբողջ թափով վերականգնել բանակի մարտական կարողությունները։ Բայց ակնհայտ է, որ եթե ինչ-որ բան կատարել են, արել են ուշացումով ու թերացումներով»,- բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։
Նա ասաց, որ բանակի օրը այլ պայմաններում ենք տոնում, քանի որ 44-օրյա պատերազմից հետո գտնվում ենք հուսահատության մեջ։ «Մեր բանակը կազմավորվել է չափազանց դժվարին՝ պարտադրված պատերազմի, շրջափակման ու երկրաշարժի պայմաններում։ Բայց նույնիսկ այդ պայմաններում մենք կարողացել ենք ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ կառուցել ու հասնել հաղթանակների։ Միասնականությունը ու բարոյահոգեբանական ոգին այն գործոններն են, որոնց շնորհիվ կարող ենք հասնել հաղթանակների, բայց այս իշխանությունների ժամանակ միասնականությունը ոչնչացվեց։ Կանոնավոր բանակը այս իշխանությունների օրոք նորից վերածվեց կամավորական ջոկատների, ու մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը, որոնց մեծ մասը հակառակորդից ձեռք բերված ավար էր, զգալի մասը հանձնեցին Ադրբեջանին»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ պատերազմում պարտություն ոչ թե բանակն է կրել, «այլ այս իշխանությունների ղեկավարած պետությունը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է