Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

2023 թ. գրանցված աշխատողների թիվն ռեկորդային աճում է, բայց 2018 թ.-ի համեմատ ունենք աղքատության ցուցանիշի աճ. Թադևոս Ավետիսյան

Կառավարության այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է ռեկորդային 741 726, որն 2018 թվականի մայիսի ցուցանիշից ավել է 193 737»։ Նրա խոսքով՝ ամենակարևոր ցուցանիշն է մեկ մարդու բաժին հասնող միջին ամսական աշխատավարձը, որը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ և 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 179 741 դրամով կամ 101.9 %-ով:

«Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր միջին ամսական աշխատավարձը դրամային ցուցանիշով կրկնապատկվել է: Սա կարևոր արձանագրում է: Նախորդ տարվա նկատմամբ աճը՝ 25 273 դրամ, և 7,6 %»,-հայտարարեց Փաշինյանը։

Հատկանշական է, որ ներկայացված աննախադեպ ցուցանիշները, որևէ կերպ չեն ազդում Հայաստանում աղքատության մակարդակի նվազման վրա, որտեղ առկա է տրամագծորեն հակառակ պատկերը։ 2018 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը 23.5% էր, իսկ վերջին ամփոփված տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 24.8%։ Վերոնշյալ ցուցանիշների անտրամաբանական հակասությունը մեկնաբանելու համար Panoraman.am-ը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։

«Բազմիցս եմ անդրադարձել աշխատողների թվի մանիմպուլյացիային, որ հայտարարում են և դուք շատ ճիշտ նշեցիք, թե ինչպես է ստացվում, որ միջին աշխատավրձը աճում է, գրանցված աշխատողների թիվն աճում է, բայց մյուս կողմից աղքատության ցուցանիշներն էապես չեն փոխվում, ընդհակառակը 2018 թվականի հետ համեմատած մենք ունեք աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշի աճ։

Սրա պատասխանը մեկն է՝ նախ այն, որ գրանցված աշխատողների թվի աճը էական սոցիալական ազդեցություն չի ունենում, քանի որ այն ընդամենը ստվերում գործող զբաղվածության կրճատումն է, ինչն ինքինն դրական է ՝ պետական բյուջե հարկային մուտքերի մասով։ Բայց եթե չգրանցված աշխատողը դառնում է գրանցված, այդտեղ սոցիալական ազդեցությունը նույնը չէ, ինչ նոր ստեղծվող աշխատատեղը։ Մինչև հիմա իրենք չեն կարողանում այդ պարզ հարցին պատասխան տալ, թե այդ գրանցված աշխատատեղերի, որ մասն է նոր գրանցված աշխատատեղերը, որովհետև իրենց ձեռնտու չէ։

Երկրորդ կարևոր խնդիրը ներառականությունն է։ Իրականում աշխատատեղերը, որոնք ստեղծվում են, այն ոլորտներում են, որտեղ կարճաժամկետ բարձ տնտեսական ակտիվություն է ավելացել՝ արտաքին գործոնով պայմանավորված, այսինքը՝ սպասարկման, հանրային սննդի ոլորտներում։ Դրանք հիմնականում սեզոնային բնույթ են ունենում և նրանց սոցիալական ազդեցությունը շատ բարձր չէ՝ համեմատած կայուն աշխատատեղերի հետ։

Մյուս մանիպուլյացիան միջին աշխատավարձի հաշվարկին է վերաբերում։ Միջին աշխատավարձի բարձր աճը իրականում էապես պայմանավորված է նույն այդ բարձր ակտիվություն ունեցող ոլորտներով, օրինակ՝ ֆինանսական ոլորտով, որտեղ 2022 թվականին պատիկներով շահույթի մակարդակը բարձրացել էր և այդտեղ աշխատավարձերի նաև շեշտակի աճ կար։ Այսինքն, այդտեղ դիսկրետ 1-2 ոլորտի աշխատավարձերի կտրուկ բարձրացումը բերել է միջին աշխատավարձի աճի, բայց չի կարելի ասել, որ այն մեծ չափով սոցիալական ազդեցություն է ունեցել, եթե նկատի ունենանք, որ նվազագույն աշխատավարձն, ըստ էության, 2023-24 թթ չի բարձրացել , իսկ գնաճը ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտները նվազեցրել է։ Այլ կերպ ասած՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատող աղքատների վրա տնտեսական աճը և աշխատողների թվի աճը իրական ազդեցություն չի ունեցել։

Փաստն այն է, որ այն խոստումները, որ տվեցին 2018 թվականին և դրանից հետո մնացած բոլոր ընտրությունների նախընտրական և ծրագրային փաստաթղթերով՝ դրանք մեծ հաշվով ձախողված են, որովհետև խոստանում էին աղքատության էական կրճատում, բայց ցուցանիշի էական նվազում, բնականաբար, մենք իրենց իշխանության օրոք չենք տեսել, հակառակը՝ եղել են որոշակի աճեր, եթե նվազում էլ եղել են, ապա չնչին։ Ծայրահեղ աղքատության վերացում էին խոստանում, բայց այստեղ մենք կրկին ունենք հակառակը՝ աճ և որևէ կերպ դրականորեն չի փոխվում աշխատող աղքատների ցուցանիշը»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։