Հարմար պահի կանցնենք նաև փողոցային պայքարի, Փաշինյանն ինքնակամ պիտի հրաժարական տար. Օհանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, խոսելով այս տարվա անելիքների մասին ասել է, որ այս տարիների ընթացքում իրենց հիմնական նպատակը եղել է իշխանափոխությունը՝ ընդգծելով, որ ԱԺ-ում աշխատանքը կարևոր է, սակայն համակիրների հետ աշխատանքը ևս կարևոր է։
«2023 թվականը մեր պատմության ամենավատ տարիներից մեկն էր, նսեմացնող էջ է, սակայն 2024 թվականին կօգտագործենք մեր ամբողջ ներուժը թե ԱԺ-ում, թե ԱԺ-ից դուրս։ Օրինակ փողոցային պայքարը, շարժումներ ձևավորելը, որոնք կդանդաղեցնի այն գահավիժումը, որը կա Հայաստանում»,-ասել է նա։
Օհանյանի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը գիտակցեր այսօրվա ստեղծված վիճակը, ապա ինքնակամ պետք է հրաժարական տար․ «Պետք է հրաժարական տար մի քանի հանգամանքներով, առաջինը՝ պարտված իշխանությունները հեռանում են, երկրորդ՝ նրա վարկանիշը ընկնում է, երրորդ՝ պարտված իշխանությունները չունեն այն ամբողջ լայն ու համարձակ հնարավորությունները, որոնք կարող են օգտագործել արտաքին քաղաքականության, հատկապես բանակցային մարտավարություն ընտրելու համար։ Նրանք ճնշման ներքո են, դրա համար թշնամին հրաժարվում է բոլոր պայմանավորվածություններից»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է