«Գոյ» թատրոնի անձնակազմը պատրաստվում է անվստահություն հայտնել տնօրենին (տեսանյութ)
«Գոյ» թատրոնի անձնակազմը պատրաստվում է անվստահություն հայտնել թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին և կպահանջի նրա հրաժարականը, որպեսզի Սիմոնյանը չկարողանա իրենց փոխարեն որոշումներ կայացնել։
Այս մասին այսօր ԿԳՄՍ նախարարության ակցիայի ընթացքում հայտնեց թատրոնի բեմադրիչ Արթուր Սահակյանը։ «Մենք օրենք ենք պահանջում, օրենքի գերակայություն, մեր աշխատանքի իրավունքն ենք պահանջում»։
Թատրոնի անձնակազմը նաև պաշտոնական նամակներ է գրել ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին, խնդրանքով՝ օգնել իրենց այս հարցում։
«Եթե դեսպանատները այդ արժեքների կրողն են՝ թող արձագանքեն այս ամենին, որովհետև իրենք շատ խանդավառ էին թավշյա իրարանցման ժամանակ։ Էս երկրում իրավունքների պաշտպանություն, ազատության պաշտպանություն, ստեղծագործելու պաշտպանություն ումի՞ց սպասենք, մի խրտվիլակի բերել, դրել են, որ ինքը ստորագրի թատրոնի փակման որոշումը։ Ընդ որում՝ ինքը շատ բողոքեց իրեն նշանակողներից, այդ ամենը դեռ կմանրամասնենք, մեզ էլ կուտ էր տալիս, բայց մենք չկերանք այդ կուտը»։
Նա վստահեցրեց՝ հասնելու են մինչև Եվրոպական դատարան իրենց թատրոնը պահպանելու համար։
Այսօր «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիա է անում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին իրենց թատրոնը չլուծարել ու չմիացնել մեկ այլ թատրոնի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է