Ռուսաստանը շահագրգռված է ի դեմս Հայաստանի տեսնել ուժեղ եւ անկախ գործընկերոջ
Ժամանակակից աշխարհի իրողությունները ձեւավորում են կոնսոլիդացման անհրաժեշտություն ոչ միայն ներպետական մակարդակով, այլ նաեւ միջազգային ասպարեզում։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ նոյեմբերի 3-ին ելույթ ունենալով Ժողովրդական միասնության օրվան նախորդած ընդունելության ժամանակ։
Նրա խոսքով՝ հայրենասիրության եւ Հայրենիքի նկատմամբ սիրո ոգով երեխաների եւ երիտասարդության դաստիարակությունը, հոգեւոր, բարոյական կողմնորոշիչների եւ ավանդական արժեքների սերմանումը հասարակության մեջ ժամանակակից պետության այն հիմքերն են, որոնք թույլ են տալիս արժանի հակահարված տալ օտարածին, ոչ բնական արժեքները պարտադրելուն, դարավոր բարքերի սասանելուն, ինչպես նաեւ օրենսդրական մակարդակով անպետք ու վնասակար ուղերձները ամրագրելուն։ Այս մատրավարությունն ուղղված է հարեւանների միջեւ կռիվ սերմանելուն, ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն, բնակչությանը «հիմարացնելուն ու մոլորեցնելուն»։
Այս կապակցությամբ ՌԴ դեսպանը նշել է, որ լրատվամիջոցների վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Յուրաքանչյուր լրագրող, գլխավոր խմբագիր կամ քաղաքագետ պետք է ոչ միայն գումար վաստակի, սենսացիոն նյութերի ու «թեժ» նորությունների վրա ռեյտինգ հավաքի, այլ իրեն հաշվետու լինի հետեւանքների համար, գիտակցի իր պատասխանատվությունը հասարակության առջեւ։ «Միայն համատեղ մենք կարող ենք հակազդել գլոբալ եւ տարածաշրջանային մասշտաբների մարտահրավերներին։ Վստահ եմ, որ հետագայում հետեւելով սերտ համագործակցության ուղուն՝ մենք կապահովենք մեր երկրների կայուն զարգացումն ու բարգավաճումը։ Լինելով այստեղ արդեն ավելի քան տարի՝ իմ շատ հարցազրույցներում եւ ելույթներում ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը շահագրգռված է ի դեմս Հայաստանի տեսնել ուժեղ եւ անկախ գործընկերոջ»,- ասել է Վոլինկինը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...