Երևանի կենտրոնում անշարժ գույք կունենան միայն ունևորները. Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարկային օրենսգրքի փոփոխություններով հունվարի 1-ից անշարժ գույքի հարկը բարձրացավ 43%-ով։ Առաջիկա տարիներին էլ ավելի է բարձրանալու։ Այսպիսով, Երևանի կենտրոնում անշարժ գույք կունենան միայն ունևորները։
Կենտրոնում «կարմիր գծերի» վճարը 12 000-ից դարձավ 160 000 դրամ։ Արդյունքում, քաղաքացին կվճարի ավելի շատ գումար, իսկ քաղաքի՝ խոստացված բեռնաթափումը տեղի չի ունենա։
ԱՊՊԱ–ն ևս շարունակաբար թանկանում է՝ ծառայությունների որակի բարելավման պատճառաբանությամբ։
Վերջին ամիսների համեմատ հեղուկ գազի արժեքը կրկնակի աճել է։ Այսօր արդեն գազալցակայաններում վաճառվում է 230, 240 դրամով։
Այս շարքը կարելի է շարունակել։ Տպավորություն է, որ իշխանություններն ամեն օր արթնանում ու մտածում են, թե էլ ի՞նչը թանկացնեն, և թե ինչպե՞ս նեղություն պատճառեն ՀՀ քաղաքացուն։ Այն քաղաքացուն, որին տարիներ առաջ տվեցին խոստումներ, իսկ շատ չանցած՝ հուսախաբ արեցին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է