Բրյուսելում նոյեմբերի 24-ին կստորագրվի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հաստատել է, որ նոյեմբերին վերջին կայանալիք «Արեւելյան գործընկերության» հերթական գագաթաժողովի ընթացքում ստորագրվելու է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը:
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` եվրոպական ինտեգրում» թեմայով քննարկման ժամանակ պատգամավորները խնդրեցին փոխարտգործնախարարին մեկնաբանել լուրերը, թե նոյեմբերի 24-ին համաձայնագիրը չի ստորագրվելու:
«Եվ Հայաստանը, եւ եվրոպական կողմը բարձրագույն մակարդակներով հայտարարել են, որ պատրաստ են նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ստորագրել համաձայնագիրը: Ինչպես հանրապետության նախագահն է նշել, մենք պատրաստ ենք ստորագրել նոյեմբերին համաձայնագիրը, ԵՄ մեր գործընկերներն էլ վստահեցնում են, որ գործընթացն առաջ է շարժվում՝ ըստ նախատեսված պլանի: Ավելի հստակ չեմ պատկերացնում՝ ինչ կարելի է ասել՝ փարատելու բոլոր մտահոգությունները. որ կան այս խնդրի շուրջ»,- ասաց Կարեն Նազարյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվելու է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը: Չնայած սրան՝ լուրեր են շրջանառվում, որ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար