Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալը շփոթված ու հակասական պատասխաններ է տվել Լապշինի արտահանձնման վերաբերյալ հայ ուսանողների հարցերին
Փետրվարի 13-ի Օտտավայի Քարլթոնի համալսարանում «Բելառուսը և նրա հարևանները» խորագրով դասախոսությամբ է հանդես եկել Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոն: Դասախոսությանը ներկա են գտնվել Օտտավայի հայ ուսանողների միության, ինչպես նաև Օտտավայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները:
Դասախոսության ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում հայ ուսանողների կողմից Բելառուսի փոխարտգործնախարարին է ուղղվել հարցերի տեղատարափ, որոնք բացառապես կապված էին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին` Բելառուսից Ադրբեջան արտահանձնելու, և
առհասարակ, Բելառուսում մարդու իրավունքների խախտումների հետ, որոնց Օլեգ Կրավչենկոն շփոթված ու հակասական պատասխաններ է տվել:
Դասախոսության ընթացքում Օլեգ Կրավչենկոն զուգահեռներ է անցկացրել Կանադայի և Բելառուսի միջև, սակայն հնչած այն հարցին, որ Կանադան ժողովրդավարական երկիր է, իսկ Բելառուսի նախագահն արդեն ավելի քան 20 տարի է միահեծան կերպով կառավարում է երկիրը, Կրավչենկոն պատասխանել է, որ անթերի երկրներ չկան:
Անդրադառնալով Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցին` Բելառուսի փոխարտգործնախարարը բառացիորեն նշել է. «Երբեմն արտահանձման վերաբերյալ ԱՊՀ կոնվենցիաները կարող են հակասել ՄԱԿ-ի կոնվենցիաներին»: Այս միտքն ամբողջապես մերկացնում է Բելառուսի իրական գործելաոճը, որը բավականին
հեռու է ՄԱԿ-ի կոնվենցիաներից և միջազգային իրավական այլ ակտերից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան