Բեռնատարները Վերին Լարսի անցակետից հետ են վերադառնում. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր էջում գրում է․ «Իմ տեղեկություններով, այս օրերին գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ են վերադառնում։
Բեռնատարների վարորդները, տնտեսվարողները ահազանգում են, որ ֆիտոսանիտարիայի ուժեղացված հսկողության արդյունքում արձանագրվում են խախտումներ, և իրենց թույլ չի տրվում անցնել սահմանը։
Բազմաթիվ բեռնատարների վարորդներ էլ տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, Վերին Լարս չհասած՝ հետ են վերադառնում Հայաստան։
Այսպես շարունակվելու դեպքում տնտեսվարողները կկրեն ահռելի, լրջագույն վնասներ։ Բազմիցս նշել եմ, որ սա աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր տնտեսության համար։ Խնդրի կապակցությամբ գրություն եմ ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն։ Անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում մեր հայրենակիցները կկրեն հազարավոր դոլարների վնասներ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է