ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռյակը և նրանց սպասարկող ուժերը․ Իշխան Սաղաթելյան
«Ցեղասպանության հանցակից եռյակը (Նիկոլ Փաշինյան, Վահագն Խաչատուրյան, Ալեն Սիմոնյան) Ալիևի հետ համատեղ ջանքերով արցախահայերին ցեղասպանելուց, Արցախը հայաթափելուց հետո լծվել են Արցախի էջը փակելու գործին»,- գրում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է. «Ըստ դավաճան եռյակի` Արցախի էջը փակ է, Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք ՀՀ անվտանգության համար։ Սա, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետն է, որ Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները։
Հանցագործ եռյակն ուղիղ ասում է` Թուրքիայի և Ադրբեջանի գործոնն այլևս չպետք է դիտարկել իբրև սպառնալիք ՀՀ անվտանգությանը, պետք է գտնել խաղաղ համակեցության բանաձև։
Հիշեցնեմ` ընդամենը մեկ տարի առաջ գրեթե նույն բանաձևով Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կարգավորել Արցախահայերի հարցը:
Վերջին 100 տարվա մեջ թուրքերը երկու անգամ մեզ՝ հայերիս, մեր սեփական հայրենիքում ենթարկել են ցեղասպանության։ Ընդ որում, եթե 1915 թվականին չունեինք պետականություն, 2020 թվականին ունեինք զույգ հայկական պետություն։
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակական ցեղասպանության փաստերն աշխարհին ներկայացնելու, նրա հետագա ագրեսիան կանխելու փոխարեն, թրքահպատակ եռյակը, թշնամիների գործողությունները արդարացնելով, նրանց հրավիրում է Հայաստան։
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռյակը և նրանց սպասարկող ուժերը:
Հ.Գ. Շատ է խոսվում ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին: Իրականում` Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է