Ես գիտեմ ինչ եմ ասել, չեմ կեղծել․ Արծվիկ Մինասյանի արձագանքը Արման Թաթոյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին
Ես գիտեմ ինչ եմ ասել, չեմ կեղծել: Yerkir.am-ին ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով Արման Թաթոյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին
-Պարո՛ն Մինասյան, ինչպե՞ս կարձագանքեք «Սպուտնիկ Արմենիայի» եթերում հնչեցրած Ձեր հայտարարությանը հաջորդած մեկնաբանություններին:
-Ես գիտեմ ինչ եմ ասել: Երբեք չեմ կեղծել ինչ-որ բան, որ արժևորեմ ասածս: Ճշմարտությունը միշտ էլ դժվար է ընդունել, հատկապես, երբ այն բախվում է պատասխանատվության և համարձակության հետ: Կարելի էր անդրադառնալ բոլոր արձագանքներին, մտնել առանձին դետալների և զրույցների մեջ, բացահայտել՝ ովքեր էին տեղյակ, սակայն այս պահին նպատակահարմար չեմ համարում:
Ժամանակն այն կամբողջացնի: Այսօր առաջնահերթը մեր պետականության առջև ծառացած սպառնալիքների հաղթահարումն է, ինչը պահանջում է ազնվություն և բացառիկ համախմբում, անկեղծների, համարձակների և պատվախնդիրների անմնացորդ նվիրում:
Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը խոսելով «Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին, ասել էր, որ իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ։
«Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման․ բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները (Գարեգին 2-րդ, Արամ 1-ին) պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք, առաջին նախագահի գրասենյակի բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»,– ասել էր Մինասյանը։
ՀՀ առաջին նախագահի խոսնակը հերքել էր այդ լուրը, իսկ Արման Թաթոյանն ասել էր, որ իր հետ որևէ անգամ չի քննարկվել ժամանակավոր կառավարություն գլխավորելու հարցեր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է