Տպավորություն է, որ ինչպես այլ հարցերում, այնպես էլ այս հարցում իշխանությունները ոչ կոմպետենտ են. Գառնիկ Դանիելյան
«Հայաստան« խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հայտարարությունը ԱԺ ամբիոնից.
«Բռնի տեղահանության հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների խնդիրները լուծելու, պատշաճ, արժանապատիվ կեցությունը ապահովելու փոխարեն պատկան մարմինները ստեղծում են նորանոր խնդիրներ։
Համապատասխան գրություններով, ինչպես նաև՝ հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկ եմ ներկայացրել ՀՀ մարզերում և Երևանում պետական պահպանության գույքը և շինությունները կահավորելու, պատշաճ վիճակի բերելու և մեր հայրենակիցներին տրամադրելու վերաբերյալ։ Սա խիստ անհրաժեշտություն է, եւ այս հարցը պետք է լուծվի րոպե առաջ։
Ավելորդ եմ համարում խոսել 40․000 դրամ աջակցություն տրամադրելու որոշման մասին․ հետաքրքիր է, նման գումար սահմանելիս ծանոթացե՞լ են բնակարանների վարձավճարների գներին։ Ինչպե՞ս են մարդիկ 40․000 դրամով բնակարանի վարձ տալու, այն դեպքում, երբ շուկայական գներն առնվազն դրա հնգակին են։
Տպավորություն է, որ ինչպես այլ հարցերում, այնպես էլ այս հարցում իշխանությունները ոչ կոմտետենտ են։ Եթե չլինեին իրապես սրտացավ մարդիկ, որոնք իրենց ողջ էներգիան ու ռեսուրսները ներդնում են մեր հայրենակիցներին աջակցելու գործում, կունենայինք շատ ավելի աղետալի և տխուր իրավիճակ։
Խնդիրները նկատելի են նաև առողջապահության ոլորտում։ Ինձ դիմել են բազմաթիվ արցախցիներ, հայտնելով, որ առողջապահական ոլորտից օգտվում են առանց որևէ արտոնության կամ աջակցության։
Ուզում եմ հավատալ, որ այս խնդիրն արագ լուծում կգտնի։
Վերջին օրերին մամուլից, ինչպես նաև՝ անձամբ բռնի տեղահանված քաղաքացիներից, ստացա տեղեկություններ, որ տուգանվում են պարեկների կողմից՝ տարբեր պատճառներով, օրինակ՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։
Անթույլատրելի համարելով նման խոշոր չափի տուգանքներով արցախցիների համար հավելյալ ֆինանսական խնդիրների ստեղծումը, ՀՀ ներքին գործերի նախարարից գրութամբ հետաքրքրվել եմ, թե արդյո՞ք առկա են իրավական կառուցակարգեր՝ Արցախից Հայաստան բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվություն նախատեսող ակտերի ընդունումը ժամանակավորապես բացառելու համար։
Հերթեր են գոյանում անձնագրային բաժանմունքներում՝ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։
Կարևոր է նաև, որպեսզի համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գտնեն իրենց տեղը համապատասխան ոլորտներում։
Ամենից ցավալին այն է, որ անվտանգությունը ապահովելու և բռնի տեղահանված քաղաքացիներին արժանապատիվ աջակցություն ցուցաբերելու փոխարեն մսխվում են գումարներ։ Հիշեցնեմ, որ միայն Սնուփ Դոգի մասնակցությամբ համերգային շոուի համար պետությունը 6 մլն դոլար էր տրամադրել։
Սիրելի արցախցիներ, հայտարարությունս ուզում եմ ավարտել Ձեզ շնորհակալություն հայտնելով․ Ձեր ամուր, արժանապատիվ և անկոտրում տեսակի համար։ Վստահ եղեք, որ մենք Ձեր կողքին ենք։ Ձեր կողքին են հարյուր հազարավոր քաղաքացիներ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է