Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Արցախ

«Հրապարակ». Ինչո՞ւ 44-օրյա պատերազմը չկանգնեցրեց հոկտեմբերի 19-ին՝ կիսատ էր մնացել ծրագիրը

Արցախի հայաթափման ու կազմալուծման պատասխանատվությունն Հայաստանի իշխանությունները գցում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վրա, ով Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ընդամենը 17 օր առաջ էր ընտրվել նախագահ: ՔՊ-ականները` իրենց առաջնորդի հետ միասին, մեղավոր են հռչակել նաեւ Ս. Շահրամանյանին այդ պաշտոնում ընտրողներին, անգամ՝ շնորհավորողներին։ Եվ, առհասարակ` ինչպես Հայաստանում են փորձում կատարված իրադարձությունների մեղքը դնել ՀՀ նախկին իշխանությունների, անգամ 2008-ին իշխանությունից հեռացած Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ` Արցախի նախկին ու ներկա իշխանավորների վրա: Մի խոսքով` բոլորը մեղավոր են, բացի Նիկոլ Փաշինյանից: Այս առնչությամբ մենք մի քանի հարց ուղղեցինք Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանին քննադատող Մետաքսե Հակոբյանին, որն այժմ Հայաստանում է` մեծ դժվարությամբ բնակարան է վարձել եւ ապրում է Երեւանում: 


- Դուք տեսնո՞ւմ եք Ձեր մեղքի բաժինը` իբրեւ Արցախի վերջին նախագահին ընտրած պատգամավոր։

- Դա իրենց նոր թեզն է, որ հորինեցին ու մատուցում են ժողովրդին: Իրենք այդ թեզերի՝ նախկիններին մեղադրելու եւ այլնի շնորհիվ է, որ առայսօր կան: Իրենց ներկայացմամբ՝ ամեն ինչում բոլորը պատասխանատու եւ մեղավոր են, իրենք՝ անմեղ: Իսկ իրականում՝ հրեշտակի կեցվածքով, կեղեքում են ժողովրդին։ Մենք ո՛չ զարմանում ենք, ո՛չ զայրանում ենք, արդեն մեզ համար սովորական են դարձել այդ կեղծ թեզերը, բացի այդ, կարծում եմ՝ բոլորին է պարզ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում: Սա այս իշխանությունների պարտված լինելու հետեւանքն է, սա ոչ թե նոր պարտություն էր, այլ հետեւանքն էր գլխավոր պարտության եւ այն հանգամանքի, որ պարտվողներն այդպես էլ չհեռացան եւ իրենց պարտվողական քաղաքականությունը շարունակեցին: Արդեն կարեւոր էլ չէ, թե այս իրավիճակը կանխամտածված պայմանավորվածության հետեւա՞նքն է, թե՞ պարտության, սա զուտ հետեւանք էր, եւ իրենք էլ իրենց ոճում ոչ թե մեղավորներ են փնտրում, այլ նշանակում են մեղավորներ։ Բայց այս պարագայում ցածր մակարդակի նշանակումներ են, առանց հիմնավորումների: Ռազմական տեխնիկայի եւ մարդուժի կուտակումներն այնքան մեծամասշտաբ էին, ի վերջո, հայտնի դեպքերից առաջ էլ կային` թե՛ ՀՀ, թե՛ Արցախի սահմանային երկայնքով, ոչ թե վերջին իրողություններից հետո։ Իրենք լռում էին, ոչինչ չէին անում, որովհետեւ նպատակ ունեին Երեւանի քաղաքապետի պաշտոնը գրավել։

- Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում օրեր առաջ խոստովանեց, որ հենց ինքն է ցանկացել Ղարաբաղի կարգավիճակի հարցով նշաձողն իջեցնել՝ «Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ համաձայնեցված ձեւով»։ Բայց փոխարենը, իր խոսքով, Լեռնային Ղարաբաղը` ի դեմս նոր իշխանությունների, բարձրացրել է այդ նշաձողը, ինչն էլ հանգեցրեց կապիտուլյացիայի։

- Նիկոլ Փաշինյանի ամենաբնորոշ հատկանիշներից մեկը սուտ խոսելն է: Այն, որ Արցախում որեւէ մեկն իր հետ համաձայն չի եղել, արձանագրված փաստ է: Նշաձողի վերաբերյալ կոշտ հայտարարություններով հանդես եկան թե՛ ԱՀ ԱԺ-ն, թե՛ այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը, ուստի իր ասածը բացահայտ կեղծիք է, իսկ մենք արդեն հաշիվը կորցրել ենք իր ստերի, քանի որ ինքն օրվա մեջ մի քանի անգամ դրանով է զբաղված։ Ինչ վերաբերում է նշաձողն իջեցնելու բովանդակային մասին, ապա հետադարձ հայացք գցելով՝ հիմա մենք էլ կարող ենք ասել, որ 44-օրյա պատերազմը չկանգնեց հոկտեմբերի 19-ին` այն պատճառով, որ գուցե պայմանավորվածություններ կային Ադրբեջանի հետ, որոնց արդյունքում Արցախը պետք է ամբողջությամբ դատարկվեր եւ հանձնվեր, փաստ՝ Մարտունու այն ժամանակվա չհանձնվելը, որը նույն ծրագրով էր, ինչ որ Հադրութի հանձնումը, ուստի կիսատ էր մնացել ծրագիրը։ Իսկ ինքը նման հայտարարություններով, խոսելով մեր ինքնորոշման իրավունքը չճանաչելու, նշաձողն իջեցնելու մասին, պարզապես ուզում էր կիսատ թողածի շարունակությունն արագացնել, արագ հանձնել Արցախը։ Ցավոք, անկեղծ չխոսեց այդ մասին: Մի քանի տարի առաջ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ հայրենիք կորցնելն անդառնալի չէ, ի վերջո, մի օր կարող ես վերադարձնել, բայց զոհերին հետ բերելն այլեւս հնարավոր չէ։ Այս մարդկանց երկակի խաղերի հետեւանքով մենք հազարավոր զոհեր ունեցանք, բայց իրենք եկել՝ այսօր այլ մեղավորներ են նշանակում։

- Տեղեկություններ կան, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունն է լուծարվում, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում մինչեւ հունվարի 1-ը վճարել ԱՀ պետական ապարատի աշխատողների աշխատավարձերը։

- Քիչ առաջ ինձ զանգահարեցին աշխատողներ, որոնց արդեն ազատել են, թե պիտի ազատեն, չնայած որ պաշտոնական տեղեկություն չունեմ, բայց մարդիկ ինձ հայտնել են այդ մասին, եւ շատ հնարավոր է, որ դա է նշանակում (կառույցը լուծարվում է՝ Լ․ Շ.)։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ ուզում է հիշողություններից էլ ջնջել Արցախը, ճիշտ է՝ մեր հայրենիքը գերեվարության մեջ է, բայց կան տերերը, թեկուզ՝ վտարանդի, բայց կան։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա սեպտեմբեր ամսվա աշխատավարձը դեռեւս չենք ստացել, սակայն պաշտոնապես չեն տեղեկացրել ուշացման պատճառների մասին եւ այն մասին, որ առաջիկայում չի լինելու:

- Իսկ Ձեզ հայտնի՞ է, թե որքան մարդ է աշխատում պետական ապարատում, եւ հատկացումներն ի սկզբանե տարեկան բյուջեո՞վ չեն արվում, որ հիմա` հոկտեմբեր ամսին, նման խնդիր կարող է առաջանալ։ Վերջապես` Արցախի համար նախատեսված գումարներն ո՞ւր են գնալու:

- Որքանով ես եմ տեղյակ, չնայած բյուջեն տարեկան է հաստատվում, բայց փոխանցումներն ամսական կտրվածքով են արվել միշտ։ Իսկ արցախցիների ամենաքիչը 70 տոկոսը պետական ապարատում է աշխատում, որովհետեւ 20 թվականի պատերազմից հետո մեր հնարավորությունները գյուղատնտեսության բնագավառում խիստ սահմանափակվեցին, կարող ենք ասել՝ գրեթե չկար, ու մեծ մասը պետական ապարատից ստացած աշխատավարձի հույսին է, չնչին մասն առեւտրով, բիզնեսով էր զբաղվում, գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում։ Մենք նախկինում անգամ խոսում էինք այս փաստի դեմ, բայց իշխանություններն ասում էին, որ սա ժողովրդին պահելու միջոց է, օրվա հացը ստեղծելու հնարավորություն։ Հիմա ստացվում է, որ բոլորը զրկված են լինելու ապրելու նվազագույն հնարավորությունից, որովհետեւ պետության կողմից տրվող միանվագ աջակցությունը կամ կոմունալ վճարները, որ դեռեւս պետք է տա ՀՀ կառավարությունը, չեն կարող այլընտրանք լինել: Հայաստանի նման գնաճի պայմաններում 10 տոկոսն անգամ` կենցաղի, չեն կարողանալու ապահովել։ 

«Հրապարակ օրաթերթ»