Ի աջակցություն Արցախի բողոքի ակցիաները շարունակվում են (տեսանյութ)
Երեւանում այսօր՝ հուլիսի 18-ին, շարունակվում են ի պաշտպանության Արցախի մեկնարկած ակցիաները։
Քաղաքացիներն այժմ Ֆրանսիայի դեսպանատան մոտ են։
Ակցիային մասնակցում են նաեւ հադրութցի երեխաներ, որոնք 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստան։ Նրանք պահել են «Բաց եք կյանքի ճանապարհը», «Մենք Արցախ ենք» գրությամբ ցուցանակներ։
«Մենք պահանջում ենք Ֆրանսիայից, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն, գործի դնել Արցախի ինքնորոշման իրավունքը իրացնելու հնարավորությունը»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Այնուհետեւ հավաքվածները երգեցին Արցախի օրհներգը։
Նշենք, որ երեկ էլ քաղաքացիները հավաքներ են իրականացրել ՄԱԿ-ի հայկական գրասենյակի եւ ՌԴ դեսպանատան առջեւ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է